(խորագիրը վարում է Արտաշես Թադևոսյանը)
«ՁԱԽ» ԳՅՈՒՏԵՐՊարզվում է, որ կենդանական աշխարհում էլ կան ձախլիկներ: «Ավելի զարգացած թաթի» երևույթ հայտնաբերվել է կապիկների, կատուների, առնետների և այլ կենդանիների շրջանում: Իսկ մարդուց հետո ամենավառն այդ երևույթն արտահայտված է դեղձանիկների մոտ. «ձախլիկ» արուներն ավելի լավ են երգում, քան «աջլիկները»: Պարզ է, որ աջլիկների աշխարհում ապրելը ձախլիկների համար այնքան էլ հեշտ չէ: Այդ է պատճառը, որ վերջին տարիներին սկսել են մտածել ձախլիկների մասին և նրանց համար ստեղծել են զանազան «ձախ» առարկաներ:
9-ՐԴ ՏԵՂ. Մեծ Բրիտանիայում մտածում են ձախլիկ բանվորների մասին: Այնտեղ կան խանութներ, որոնցում վաճառվում են գործիքներ ձախլիկների համար: Օրինակ, «թարս» կոճակներով շաղափիչներ և շրջված ռանդաներ: Ըստ վիճակագրության` աջլիկների համար նախատեսված գործիքներով աշխատելիս այդ երկրում տարեկան վնասվածքներ են ստանում ավելի քան 2500 ձախլիկներ:
7-ՐԴ ՏԵՂ. Ձախլիկների համար արտադրվում են նաև հատուկ գրիչներ, քանոններ և մատիտի սրիչներ: Ամենաուշագրավը քանոններն են. նրանց «0»-ն գտնվում է ոչ թե ձախից, այլ աջից:
6-ՐԴ ՏԵՂ. Ձախլիկների համար նախատեսված ամենամեծ պահանջարկ ունեցող իրը «ձախ» մկրատն է:
5-ՐԴ ՏԵՂ. Ամերիկյան «Զեմսո ինդաստրիս» ընկերությունն արտադրում է ձախլիկների համար նախատեսված էլեկտրոնային հաշվեսարքեր, որոնց ստեղներն ունեն հայելային դասավորություն:
4-ՐԴ ՏԵՂ. «Ձախ նորաձևության» վերջին ճիչը համակարգչային պարագաներն են. մկնիկ, «ձախ» ստեղնաշար (որի թվային ու սլաքային ստեղները գտնվում են ձախից) և այլն:
3-ՐԴ ՏԵՂ. Բայց պարզվում է, որ ձախլիկների մասին մտածել են նաև նախկինում: XIX դարում Գերմանիայում արտոնագրվել է երկու բռնակով գարեջրի գավաթ, որն, իբր, շատ հարմար էր ձախլիկների համար: Թե ինչն էր XIX դարի ձախլիկներին խանգարում շրջել գավաթը և բռնել ձախ ձեռքով, անհասկանալի է:
2-ՐԴ ՏԵՂ. Իսկ 1960-ական թվականներին «Ֆորդ» ընկերությունն սկսեց թողարկել ավտոմեքենաների փորձնական շարք, որոնց արագությունները փոխելու լծակը գտնվում էր ձախ կողմից: Սակայն այդպիսի ավտոմեքենաներն այնքան էլ լավ չէին վաճառվում, և արտադրությունը դադարեցրին. չէ՞ որ ձախլիկներն ավելի քիչ են, քան աջլիկները:
1-ԻՆ ՏԵՂ. «Ձախ» իրերից աջլիկների վրա ամենամեծ տպավորությունը թողնում է «թարս» ժամացույցը, որի սլաքները, բառի բուն իմաստով, պտտվում են ժամասլաքի շարժման հակառակ ուղղությամբ: Պարզվում է` որոշ ձախլիկներ ավելի հեշտ են նույնիսկ կարդում (այդ թվում` ժամացույցի թվերը) աջից ձախ:
Комментариев нет:
Отправить комментарий