Նա, ով օրվա ընթացքում ակտիվ է մեղվի նման, ուժեղ է ցլի նման, ամբողջ օրն աշխատում է ձիու նման և երեկոյան գալիս է տուն շան պես հոգնած, պետք է խորհրդակցի անասնաբույժի հետ. մեծ է հավանականությունը, որ նա էշ է:
– Ես ամեն ինչ հասկանում եմ` նորմալ քաղաքակիրթ կյանք է. ամենուրեք թալանում են, բռնաբարում, ծեծում և այլն: Չեմ հասկանում միայն, թե ինչու` միշտ ինձ:
Պողոսը, Պետրոսը և Մարտիրոսը հրավիրված են հայրությունը պարզելու գործով դատական նիստի:
Պողոսն ասում է.
– Ես մի առաջարկություն ունեմ: Եթե բոլորս ասենք, որ ճանաչում ենք հայրությունը, մեզ ոչինչ չեն կարողանա անել:
Մյուս երկուսը համաձայնում են:
Առաջինը հրավիրում են Պողոսին:
– Ճանաչո՞ւմ եք, արդյոք, ձեր հայրությունը,– հարցնում է դատավորը:
– Այո՛, պարոն դատավոր:
– Դատական լսումները հայտարարում եմ փակված:
Կնոջ տրամաբանություն: Երիտասարդ կինը` ավտոբուսում: Նա պետք է փոխանցի ուղեվարձի գումարը: Կողքին կանգնած է մեկ ուրիշ երիտասարդ կին: «Ինչպե՞ս նրան դիմեմ` «դու»-ո՞վ, թե՞ «դուք»-ով»,– մտածում է նա: Սկսում է մտորել. «Այս ավտոբուսը ճեպընթաց է: Եթե նա չիջավ նախորդ կանգառում, ուրեմն, գնում է մեր թաղամաս: Ձեռքին գինու շիշ կա. ուրեմն գնում է գեղեցիկ տղամարդու մոտ: Մեր թաղամասում երկու գեղեցիկ տղամարդ կա` իմ ամուսինն ու իմ սիրեկանը: Սիրեկանիս մոտ նա գնալ չի կարող, քանի որ նրա մոտ ես եմ գնում: Ուրեմն, նա գնում է ամուսնուս մոտ: Ամուսինս երկու սիրուհի ունի` Լիլիթն ու Անին: Անին հիմա գործուղման է»:
– Լիլիթ, գումարը կփոխանցե՞ս:
Կինը` զարմացած.
– Որտեղի՞ց եք ինձ ճանաչում:
Աները` փեսային.
– Զոքանչիդ հավանո՞ւմ ես:
– Հավանում եմ:
– Ուրեմն իրար կհասկանանք: Հումորի զգացումով մարդկանց սիրում եմ:
Комментариев нет:
Отправить комментарий