среда, 23 ноября 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ (ԱՆԵԿԴՈՏՆԵՐ)



Շիկահերը վազելով մտնում է բժշկի մոտ.
– Բժի՜շկ, օգնե՜ք: Ինձ կրետը կծեց:
– Ոչինչ, հիմա դեղ կքսեմ…
– Բայց ինչպե՞ս կբռնեք նրան: Կրետը թռավ-գնաց:
– Չէ´, ինձ սխալ հասկացաք. դեղ եմ քսելու այն տեղին, որտեղ նա կծել է:
– Հա՛, հասկացա, դա զբոսայգում էր, ծառի տակի նստարանին:
– Սա հիմար է: Ես դեղ կքսեմ ձեր մարմնի այն մասին, ուր կծել է կրետը:
– Դե այդպես էլ ասեիք, բժիշկ: Կրետը մատս է կծել: Այնպե՛ս է ցավում:
– Կոնկրետ ո՞ր մեկը:

– Ի՞նչ իմանամ: Բոլոր կրետներն իրար նման են…



Իր մեքենայով հետիոտնային անցումում երկու անցորդի վրաերթի ենթարկած բարձրաստիճան պաշտոնյան հարցնում է դատավորին.
– Հիմա ի՞նչ հետևանքներ են լինելու:
Դատավորը.
– Դե, այն մեկին, որ գլխով կոտրել է դիմապակին, հարձակման համար հինգ տարի կտանք: Իսկ այն մյուսին, որ թռել է թփերի մեջ, թերևս, կավելացնենք ևս երեք տարի` դեպքի վայրից փախուստի դիմելու համար:





Մեկը թանկարժեք BMW է գնում: Նստած է ռեստորանում, սուրճ է ըմպում, հիանում է մեքենայով: Հանկարծ տեսնում է, որ ինչ-որ մեկը նստում է իր մեքենան: Վազում է փողոց, չի հասնում. մեքենան գողանում են: Սկսում է բղավել.
– Ոստիկանությո՛ւն, գողացա՛ն:
«Հյունդեյ» մեքենայով մոտենում են ավտոտեսուչները, հարցնում, թե ինչ է պատահել, մեքենայի տիրոջը նստեցնում իրենց մեքենան և ընկնում BMW-ի հետևից: Հասնում են, հավասարվում BMW-ին, և հանկարծ սրա տերն իջեցնում է ապակին ու բղավում.
– Արա´, ի՞նչ ես մեքենաս խայտառակում, տուրբո´ն միացրու, տուրբո´ն:

Комментариев нет:

Отправить комментарий