четверг, 29 декабря 2011 г.

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՆԴՈՒԿՆԵՐ



Երկու շիկահեր մի քանի ժամ շրջում են անտառում: Վերջապես մեկն ասում է.
Էլ չեմ դիմանում: Եթե հինգ րոպեում էլ զարդարած տոնածառ չգտանք, կտրում ենք առաջին պատահածն ու գնում տուն:

Հավաքովի տոնածառ: Լրակազմի մեջ մտնում են.
խաչափայտով ձող – 1 հատ,
ձողին ամրացվող ճյուղեր – 26 հատ,
ճյուղերին ամրացվող տերևափշեր – 5648 հատ,
փշատերևները ճյուղերին ամրացնելու սոսինձ – 3 լիտր:

Մանկությունն ավարտվում է այն ժամանակ, երբ ուզում ես, որ ցանկությունները կատարի ոչ թե Ձմեռ պապը, այլ Ձյունանուշը:

Եթե Նոր տարին չեք ցանկանում դիմավորել մենության մեջ, շտապօգնության աշխատակազմը սպասում է ձեր զանգին:

Комментариев нет:

Отправить комментарий