четверг, 29 декабря 2011 г.

ՄԵՂՔԻ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ




***

Եթե դու չես մեղանչել քո և մնացած մարդկանց հանդեպ, կնշանակի դու չես մեղանչել Աստծու առաջ:


***
Հիշի՛ր. մեղքդ նման է սեփական ստվերիդ. այն երևում է նույնիսկ ամենաաղոտ լույսի տակ:


*** 
Դու ապրում ես մեղքի մեջ. այնպե՛ս արա, որ մեղքը չապրի քո մեջ:


*** 
Աստված մարդուն վերև է քաշում նրա մի մազից բռնած. թեթևացի՛ր մեղքերի ծանրությունից, որ մազը չկտրվի:


*** 
Մեղքը մագնիս է, մարդը` երկաթի մի կտոր: Չկպչելու համար դարձիր ոսկի:


*** 
Ես չգիտեմ` Աստված ներում է իմ մեղքերը, թե ոչ: Ես չեմ ներում:


***

Միայն տեր Աստված գիտե, թե ես որքան եմ զղջում իմ այն մեղքերի համար, որ դեռ չեմ գործել:


*** 
Աջ ձեռքը մեզ քաշում է մեղքի ճահիճը, իսկ ձախը` դուրս հրում: Հիշի՛ր. ի ծնե մեր աջ ձեռքը ձախից ուժեղ է:


*** 
Նույնիսկ մեղքը մարդ չի կարող գործել առանց Աստծու օգնության:


*** 
Գործած յուրաքանչյուր մեղք մի քար է մարդու և Աստծու միջև պատի: Մենք բոլորս արդեն շարել ենք մեր չինական պարիսպը:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий