среда, 21 декабря 2011 г.

ԽԱՉԲԱՌ «ՍԻՐՈՒՆ, ՊԱՅԾԱՌ ՏՈՆԱԾԱՌ»




ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ: 2. Տարեվերջին հարկային տեսուչը հավաքում է բնակարանային հարկ, իսկ հնում մաքսահավաքը … էր վերցնում: 4. Նոր տարվա նախօրեին կարելի է գնել բենգալյան կրակների …: 7. Եթե տեղադրում եք վիթխարի տոնածառ, ապա պարտավոր եք ապահովել նրա …ը: 8. Էլդար Ռյազանովի «Կառնավալային գիշեր» կինոնկարում նկարահանվեց անզուգական Լյուդմիլա …ն: 12. Մարդիկ ի՞նչ են մաղթում միմյանց Նոր տարվա նախօրյակին: 15. Ձմեռ պապը հարբեցող չէր, բայց նրա …ը կարմիր էր: 16. Իրենից նվեր սպասող …յին Ձմեռ պապը հուսախաբ չարեց: 17. Բարի և ունևոր մարդիկ իսկական …ներին ողորմություն են տալիս ոչ միայն Նոր տարվա օրերին:

ՈՒՂՂԱՀԱՅԱՑ: 1. Միկուլաշը չեխերի Ձմեռ …ն է: 2. Սևիլյացի …ը և նրա բազմաթիվ գործընկերները Նոր տարվա նախօրյակին պիտի որ ավելի ծանրաբեռնված աշխատեն: 3. Շատերը թեյի փոխարեն օգտագործում են այդ բույսը, բայց Նոր տարվա սեղանի շուրջը մոռանում են դրա մասին: 5. Դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամացույցի թվահարթակի 12 թիվը յուրատեսակ … է հին ու նոր տարիների միջև: 6. Նոր տարվա ճոխ սեղանը շատ շուտ տեսքից ընկավ, քանի որ հյուրերի թվում կար մի ճապոնացի ըմբիշ (նրա մարզաձևը …ն է): 9. Հայաստանի բնակիչները հուսով են, որ նոր տարում …ն լիարժեք կգործի, այսինքն՝ նրանք հանգիստ կմեկնեն, ասենք, Մոսկվա: 10. Եվս մի կերակուր, որը հազիվ թե տեղ գտնի Նոր տարվա սեղանին: 11. Ամանորը տարվա առաջին օրն է, իսկ …ը՝ տարվա առաջին պտուղն է: 13. «Հինգ …, հինգ …»,– երգում էր Լենա Կռիլովան՝ հիշեցնելով, թե ինչքան է մնացել մինչև Նոր տարին («Կառնավալային գիշեր»): 14. Երեկոյան (դեկտեմբերի 31-ն էր) կայացավ յուրատեսակ շախմատային պարտիա («կենդանի շախմատ»): Ուղիղ ժամը 12-ին սևերի …ն շնորհավորեց իր սպիտակ գործընկերոջը:

Комментариев нет:

Отправить комментарий