ԽՈՐԱԳԻՐԸ
ՎԱՐՈՒՄ Է ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Այս խորագրով
ներկայացնում ենք այնպիսի մոլորություններ, որոնց թվացյալ ճշմարտացիությունը մենք
ընդունել ենք առանց կասկածի:
Մկները շատ բան են սիրում |
ՄԿՆԵՐ ԵՎ ՊԱՆԻՐ
Հաճախ պնդում են, թե մկները պանիր
շատ են սիրում:
Մկները շատ բան
են սիրում՝ յուղ, վարսակի փաթիլներ, շոկոլադ, ձավարեղեն, խոզապուխտ և,
ընդհանրապես, այն ամենը, ինչ կարող են գտնել խոհանոցում: Կենդանաբանները մկների
մեջ հատուկ հակում հենց դեպի պանիրը չեն հայտնաբերել: Ըստ երևույթին, պանիր սիրող
մկների մասին պատմվածքներն առաջացել են այն բանից, որ նախկինում խոհանոցներում և
մառաններում հենց պանիր էին թողնում բաց տեղում, և այն դառնում էր քաղցած
կրծողների գլխավոր ավարը:
Комментариев нет:
Отправить комментарий