понедельник, 28 ноября 2011 г.

ԻՐԱՊԱՏՈՒՄ


ԳՐՈՄԻԿՈՅԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ


ԽՍՀՄ մի քանի կենտրոնական թերթ հավակնում են այս սյուժեի հեղինակությանը, սակայն «Իզվեստիա» թերթի վետերանները պնդում են, որ դա արել է իրենց թերթի ռետուշորդ Խանինը:
Գլխավոր խմբագրի տեղակալը կարգադրություն արեց շտկելու արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյի տեսքը կլիշեի վրա.
– Սա ի՞նչ բան է: Ամբողջ պատվիրակությունը գլխարկով է, իսկ այս մեկն առանց գլխարկի է:
Ռետուշորդը գլխարկ նկարեց: Հաջորդ օրը թերթում բոլորը տեսան Գրոմիկոյի երկու գլխարկը: Մեկը` գլխին, մյուսը` ձեռքին:

Անդրեյ Գրոմիկո

Комментариев нет:

Отправить комментарий