Մեր մեծահարուստներից մեկը գնում է Նյու Յորք: Շրջում է զանազան խանութներով, վերջապես մտնում է հնաոճ իրերի խանութ: Բազմապիսի իրերի մեջ նկատում է մի բրոնզե փիսիկ: Հավանում է, որոշում է կնոջ համար գնել: Նայում է պիտակին. «Փիսիկ՝ 50 դոլար, փիսիկի պատմություն` 5000 դոլար»: Դիմում է վաճառողին.
– Չհասկացա, սա ի՞նչ է նշանակում:
– Ինչպես գրված է, այնպես էլ կա: Փիսիկը կարող եք գնել 50 դոլարով, բայց նրա յուրահատկությունը հասկանալու համար պետք է վճարեք 5000:
– Տո՛ւր միայն փիսիկը:
– Լավ, ինչպես ցանկանում եք, բայց նկատի ունեցեք, որ շուտով կվերադառնաք պատմության հետևից: Շատերն են այդպես վարվել:
– Պետք չի ինձ քո պատմությունը:
Վերցնում է փիսիկն ու դուրս գալիս:
Որոշ ժամանակ անց փողոցում մլավոց է լսում: Շրջվում է՝ հետևից մի կատու է գալիս: Շարունակում է ճանապարհը: Քիչ անց միանում է ևս մեկ կատու, հետո էլի մեկը և շուտով քաղաքի բոլոր կատուները սկսում են գալ նրա հետևից: Մեծահարուստը, գլուխը կորցնելով, սկսում է վազել և հայտնվում է գետափին: «Լավ, է, սրա հերն էլ անիծած»,– մտածում է նա ու բրոնզե փիսիկը նետում ջուրը: Հետևից նետվում են բոլոր հետապնդող կատուները և խեղդվում:
Վազելով վերադառնում է խանութ: Նրան տեսնելով` վաճառողն ասում է.
– Գիտեի, չէ, որ հետ կգաք: Դե, տվեք 5000 դոլարը պատմության համար:
– Քո պատմությունը քեզ պահիր: Ավելի լավ է ասա, քեզ մոտ չկա՞ նույնպիսի հարկային տեսուչ:
Երբ հայ ժողովրդի համբերության բաժակը լցվում է, նրան անմիջապես նորն են մատուցում:
Ռաբինովիչը Նյու Յորքում մտնում է հրեական ռեստորան: Նրան սպասարկում է մի չինացի, որը խոսում է գերազանց եբրայերենով: Ռաբինովիչը մտնում է ռեստորանի տիրոջ մոտ.
– Ասացեք, որտեղի՞ց եք գտել իվրիտ իմացող չինացու:
– Սսսս,– տերը նայում է շուրջը:– Նա կարծում է, թե դա անգլերեն է:
– Մա՛մ, էս ո՞ւր եք գնում:
– Գերեզմանատուն:
– Բա հեծանիվն ո՞վ պիտի հետ բերի:
Վատ նշան է, հանկարծակի վերադառնալով գործուղումից և զանգահարելով լավագույն ընկերոջ բջջային հեռախոսին, զանգի ձայնը լսել մահճակալի տակից:
Комментариев нет:
Отправить комментарий