среда, 21 декабря 2011 г.

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՆԴՈՒԿՆԵՐ



– Էդ Ձմեռ պապն էլի ամեն ինչ շփոթել է: Տասնհինգ տարի առաջ նրանից զինվորական համազգեստ խնդրեցի: Նա նոր միայն հիշեց դրա մասին,– ասում է նորակոչիկը:


Իսրայել: Նոր տարի, տոնական սեղան: Սեղանից դանդաղ ընկնում է պատառաքաղը: Տանտերը, շրջելով սեղանը, վերջին պահին բռնում է պատառաքաղը:
– Ֆո՜ւ, փա՜ռք Աստծու, էլ հյուրեր չենք ունենա:
Եվ այդ պահին ներս է վազում որդին ու ասում.
– Հայրի՛կ, Սառա մորաքույրը վերելակի մեջ է մնացել:

Մի ընտանիքում երկու երեխա է լինում. մեկը՝ լավատես, մյուսը՝ հոռետես: Մոտենում է Նոր տարին, և ծնողները որոշում են «հավասարեցնել» նրանց, որպեսզի ծայրահեղություններ չլինեն. հոռետեսին նվիրում են փայտե ձիուկ, լավատեսին՝ ձիու աթար: Առավոտյան երեխաներն արթնանում են:
Հոռետեսը.
– Էէէ՜, ձիուկ է… Փոքր է, իսկ ես մեծն էի ուզում… Կարմիր է, իսկ ես սևն էի ուզում… Փայտից է, իսկ ես իսկական էի ուզու-ու-մ…
Լավատեսը.
– Իսկ իմն իսկական է: Միայն թե փախել է:

 Հունվարի 1-ին անցկացված հեռախոսային հարցումը տվել է հետևյալ արդյունքները. «ալո» – 2%, «լսում եմ» – 3%, դժվարացել են պատասխանել – 95%:

Комментариев нет:

Отправить комментарий