вторник, 28 августа 2012 г.

ՏԵՂԵԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ



«Ինֆորմացիա» տերմինի և նույն արմատով այլ տերմինների հայերեն համարժեքների մասին*





Նկատի ունենալով, որ «ինֆորմացիա» տերմինի և նույն արմատով այլ տերմինների հայերեն համարժեքների կիրառության մեջ չկա դրանց հստակ իմաստային տարբերակում, որ այդ համարժեքների համակարգը պակասավոր է և չի համապատասխանում ինֆորմացիայի մասին գիտության զարգացման ժամանակակից մակարդակին, սահմանել «ինֆորմացիա» տերմինի և նույն արմատով այլ տերմինների հայերեն համարժեքների հետևյալ համակարգը.



информация  1. տեղեկույթ (տեղեկությունը գիտության համակարգում), 2. տեղեկատվություն (տեղեկույթի հաղորդում)

информировать տեղեկացնել

информирование — 1. տեղեկացում, 2. տեղեկատվություն (նույնն է` информация),

информированный 1. տեղյակ, 2. տեղեկացված

информационный — 1. տեղեկութային (օր.`  տեղեկութային տեխնիկա, պատերազմ, լեզու), 2. տեղեկատվական (օր.` տեղեկատվական  ծառայություն), 3. տեղեկատու (օր.` տեղեկատու թերթիկ)

информатор  տեղեկարկու

информативный   տեղեկունակ, տեղեկուն

информативность տեղեկունակություն, տեղեկունություն (օր.` տեքստի տեղեկունակություն)

средства массовой информации  զանգվածային տեղեկատվության միջոցներ (ոչ թե` զանգվածային լրատվության միջոցներ)

информатизировать տեղեկութավորել, տեղեկավորել

информатизация տեղեկութավորում, տեղեկավորում (օր.` հասարակության տեղեկութավորում, երբ հասարակությունը հիմնավորապես ապահովվում է տեղեկույթով և տեղեկութային միջոցներով)

информатика տեղեկագիտություն, ինֆորմատիկա

информатическийտեղեկագիտական

информатик տեղեկագետ

информант տեղեկորդ

дезинформировать ապատեղեկացնել

дезинформация — 1. ապատեղեկույթ, 2. ապատեղեկատվություն, 3. ապատեղեկացում

дезинформирование — 1. ապատեղեկատվություն (նույնն է дезинформация 2), 2. ապատեղեկացում (նույնն է` дезинформация 3)

дезинформатор ապատեղեկարկու



* Նախագիծը կազմել են Վլադիմիր Բաղդասարյանը և Վաչագան Ա. Սարգսյանը:

Հաստատվել է ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի կողմից 2002 թ. մայիսի 15-ի որոշմամբ:

Комментариев нет:

Отправить комментарий