среда, 11 января 2012 г.

ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ



Հայերեն զանազան բառերի հետաքրքրաշարժ ստուգաբանություններ, որոնք վերցված են Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ» գրքից



Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞


ՆԱՆԵՆ իմաստության և ողջախոհության աստվածուհին է հայոց դիցարանում: Ամենայն աստվածների հայր Արամազդի դուստրը. այսպես է բնորոշում Նանեին Ագաթանգեղոսը: Այս անունով հույները ունեին մի հավերժահարս, սկանդինավյան ազգերն էլ ունեն Նաննա անունով դիցուհի: Նանեն, կամ Նանան, կամ Նինեն, որպես աստվածների մայր, ծանոթ էր նաև ասիացի այլ ազգերի, որոնց լեզվով այս անունը նշանակում է «մայր» կամ «տատ»: Հիշատակվում են նաև շումերական Նիննի, ասորական Նանա կամ Նինա աստվածուհիները:
Ըստ Հ. Աճառյանի՝ Նանան լատիներեն nonna «մայր իմ, մայրիկ» բառից է:
Նանե անունով նշանավոր էր Իվանեի և Զաքարեի քույրը՝ Աբաս թագավորի կինը, որն իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին Ձորագետի վրա կառուցում է (1192 թվականին) մի հոյակապ կամուրջ, Հովհաննավանքի պարիսպը, բազմաթիվ խաչքարեր՝ սրտառուչ մակագրություններով:
Հիանալի է, որ այս անունը այժմ նորից սկսել է տարածվել հայերի մեջ՝ դուրս մղելով զանազան Սվետաների, Կատյաների, Կլարաների, Ժենյաների և այլն: 

Комментариев нет:

Отправить комментарий