пятница, 13 июля 2012 г.

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԻՆՆՅԱԿ



Խորագիրը վարում է Արտաշես Թադևոսյանը



ՏԱՍՆԵՐԵՔ



Այսօր հուլիսի 13-ն է: Օրն էլ` ուրբաթ: Շատերը սարսափում են 13-ի և ուրբաթի «համադրությունից»: Ոմանք էլ շատ հանգիստ են վերաբերվում դրան: Երևի հասկացաք, որ այս անգամ կխոսենք 13 թվի մասին: Հարցումների տվյալներով` յուրաքանչյուր չորրորդ եվրոպացին վախենում է այդ թվից:



9-ՐԴ ՏԵՂ. Յոհան Վոլֆգանգ Գյոթեն անկողնում էր անցկացնում ամիսների 13-ին ընկնող ուրբաթ օրերը:

8-ՐԴ ՏԵՂ. Այդ օրերին գերմանական պետական գործիչ Օտտո ֆոն Բիսմարկը չէր ստորագրում նույնիսկ ամենաանմեղ տեքստերի տակ:

7-ՐԴ ՏԵՂ. Սնահավատների շարքում էին նաև ԱՄՆ-ի նախագահներ Հերբերտ Հուվերը և Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը: Վերջինս, ըստ ժամանակակիցների հուշերի, ամսի 13-ին հրաժարվում էր ամեն տեսակի ուղևորությունից, նույնիսկ եթե դա «անմեղ» երեքշաբթի էր:

6-ՐԴ ՏԵՂ. Երբ 1968 թ. Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին գալիս էր Գերմանիա, ուղևորության կազմակերպիչները վերջին պահին նկատեցին, որ գնացքը ժամանում է երկաթուղային կայարանի 13-րդ ուղի: Ստիպված շտապ փոխեցին համարակալումը:

Ռիխարդ Վագներ
5-ՐԴ ՏԵՂ. 13 թվի նկատմամբ սարսափ ունեին հանճարեղ երաժշտահաններ Ռոսսինին, Շոպենը, Վագները: Ամենաշատն այդ թվից «տուժել է» վերջինը. նա մահացել է փետրվարի 13-ին: Թեև, եթե ճշմարիտն ասենք, նրա կյանքն ամուր շաղկապված է եղել այդ թվի հետ: Նրա անվան և ազգանվան գերմաներեն գրության մեջ կա 13 տառ (Richard Wagner): Նա ծնվել է 1813 թվականին, գրել է 13 խոշոր ստեղծագործություն, «Տանհոյզեր» օպերայի առաջնախաղը կայացել է մարտի 13-ին: «Պարսիֆալ» օպերան նա ավարտել է հունվարի 13-ին: Այնպես որ, մահվան ամսաթիվը տրամաբանորեն եզրափակում է նրա կյանքի ողջ ընթացքը:

4-ՐԴ ՏԵՂ. Իտալացի անվանի դերասանուհի Էլեոնորա Դուզեն, ընդհակառակը, 13 թվի մեծ երկրպագու էր: Այդ թիվը նրան շրջապատում էր ամենուր, ինչը սարսափեցնում էր նրա սիրելի տղամարդուն` Գաբրիել դԱնուցիոյին:

3-ՐԴ ՏԵՂ. Կան մարդիկ, որոնք կարծում են, թե 13 թիվը հաջողություն է բերում: Նրանցից է, օրինակ, ապրիլի 13-ին ծնված շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:

2-ՐԴ ՏԵՂ. Սերգեյ Կորոլյովը շատ հանգիստ էր վերաբերվում 13 թվին, սակայն, չգիտես ինչու, տանել չէր կարողանում երկուշաբթիները: Տիեզերանավերը Խորհրդային Միությունում երկուշաբթի օրերին չէին թռչում:

1-ԻՆ ՏԵՂ. Նապոլեոնը երբեք չէր ճակատամարտում ուրբաթ 13-ին: Ավելին, յուրաքանչյուր ամսվա 13-ը թշնամիների համար առանց կրակոցների օր էր:



Комментариев нет:

Отправить комментарий