пятница, 29 июня 2012 г.

ՆՈՐ ԳԻՐՔ. «ԽԱՂ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ»



ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԽաղ և ուսուցում: Խաղային տեխնոլոգիաների կիրառումը տարրական դպրոցում: Լեզվատրամաբանական առաջադրանքներ (Մենագրություն)/ Վ. Սարգսյան.– Հր.: «Նարեկ», 2012.– 288 էջ:

Գրքում դասդասված ներկայացվում են «Այբբենարանում» և տարրական դասարանների մայրենիի դասագրքերում և ուսումնաօժանդակ գրականության մեջ հանդիպող 110 տեսակի շուրջ 3500 լեզվատրամաբանական առաջադրանքներ, խաղեր, հետաքրքրաշարժ վարժություններ:
Տրվում են ուսումնադաստիարակչական նշանակությունը, ժամանակակից դաս կազմակերպելիս դրանց դերն ու կիրառման հնարավորությունները: Առանձին բաժնով ներկայացվում են խաղի` որպես մարդկային ամենազարմանալի գործունեության բնութագրումներ:
Նախատեսված է ուսուցիչների, մեթոդիստների, կրթության բնագավառի  այլ աշխատողների, խաղային տեխնոլոգիաներով հետաքրքրվողների, ծնողների, հայերեն լեզվատրամաբանական առաջադրանքներ սիրողների համար:

Комментариев нет:

Отправить комментарий