четверг, 12 января 2012 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ



Որդին հարցնում է հորը.
Պա՛պ, լապտերիկը որտե՞ղ է:
Ինչի՞դ է պետք:
Ժամադրության եմ գնում:
Քո տարիքում, որդիս, ես ժամադրության առանց լապտերիկի էի գնում:
Որդին` մատով ցույց տալով մորը.
Դե տես, թե մթության մեջ ի՛նչ ես ընտրել:

 Երիտասարդ լեյտենանտը ժամանում է ծառայության վայր և հանդիպում մեկ այլ լեյտենանտի: Հարցնում է.
Հը, ինչպե՞ս է այստեղ ծառայությունը:
Նորմալ, ամեն տարի նոր կոչում են տալիս:
Բա ինչո՞ւ ես մինչև հիմա լեյտենանտ:
Ես այստեղ գալուց գնդապետ էի...

Թութակս սատկեց:
Ծերացե՞լ էր:
Չէ, զայրույթից: Այն պահից, ինչ ես ամուսնացա, նա ոչ մի բառ չկարողացավ մտցնել կնոջս խոսքի մեջ:

Ալո, դա Հարավարևելյան պողոտա, 4-րդ շենք, 88-րդ բնակարա՞նն է:
Այո՛:
Ձեզ զգեստապահարանի աջից չորրորդ դարակի կարմիր տաբատի տակ դրված 648 հազար դրամը պե՞տք է:
Իհա՛րկե:
Այդ դեպքում մեր ընկերությունում պատվիրեք մետաղյա դուռ:

Комментариев нет:

Отправить комментарий