1960-ական
թվականներին «Ճակատագրի
հեգնանքը» թատերգությունը
բեմադրվում էր
Խորհրդային Միության
բազմաթիվ թատրոններում,
բայց երբ
խոսք եղավ այդ նույն
սցենարով հեռուստատեսային
ֆիլմ նկարահանելու
մասին, այն
անմիջապես արգելեցին՝ հարբեցողություն
և սանձարձակություն
քարոզելու պատճառաբանությամբ:
Ամեն ինչ
փրկեց այն
տարիներին ԽՍՀՄ
հեռուստապետկոմի նախագահ
Սերգեյ Լապինը`
մի մարդ,
որին բացարձակապես
խորթ չէին
սովորական մարդկային
զգացմունքները: Եվ
1975 թվականին նկարահանվեց
«Ճակատագրի հեգնանքը,
կամ Բաղնիքդ
անուշ» սիրված
ֆիլմը, առանց
որի չի
անցնում ոչ
մի Նոր
տարի:

![]() |
Յակովլև-Իպոլիտը |
Իսկ ֆիլմում ներկայացված պատմությունն իրոք տեղի է ունեցել: 1960-ականների սկզբներին, դեկտեմբերի 31-ին հայտնի կատակասեր երգահան Նիկիտա Բոգոսլովսկին որոշում է հարբած ընկերոջը տանել կայարան: Նրան նստեցնում է ընդհանուր վագոն և, ուղեկցորդուհուն տալով 5 ռուբլի, գրպանում 15 կոպեկով ուղարկում է Կիև: Էլդար Ռյազանովի կինոնկարի հերոսի և նրա նախատիպի տարբերությունն այն է, որ վերջինս Կիևում չգտավ իր երջանկությունը:
![]() |
Բասիլաշվիլի-Իպոլիտի լուսանկարը |
Комментариев нет:
Отправить комментарий