пятница, 30 декабря 2011 г.

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԼԱՊԼԱՆԴԻԱՅՈՒՄ



Ամեն տարի Ամանորին և Ծննդյան տոնին Ֆինլանդիա է գալիս կես միլիոն զբոսաշրջիկ: Լապլանդիա. թարմ և սառը օդ, պայծառ եղանակ և ձյունածածկ լայնարձակ տարածությունների ականջ ծակող լռություն: Փայտե հարմարավետ տանը տաք է բուխարու կրակից և երեխաների երջանիկ ժպիտներից: Չէ՞ որ նրանք գտնվում են հեքիաթում, հյուրընկալվում են Սանտա Կլաուսին:
 


ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ֆիննական Լապլանդիան Սանտա Կլաուսի հայրենիքն է: Նա ապրում է այդ երկրամասի հյուսիս-արևմուտքում, Կորվատունտուրի բլրի վրա, որը նման է երկու մեծ ականջի: Երևի հենց դա է պատճառը, որ աշխարհի գլխավոր բարի կախարդը գիտի բոլոր երեխաների նվիրական երազանքների մասին:
Սանտա Կլաուսի աշխատանքը շատ-շատ է: Ամեն օր նա գալիս է իր նստավայրը՝ Սանտա Կլաուսի սենյակը, որը, ինչպես և Արհեստավորների գյուղն ու գլխավոր փոստատունը, գտնվում է անմիջապես Բևեռային շրջանում, Լապլանդիայի գլխավոր քաղաք Ռովանիեմիից 9 կմ հեռավորության վրա: Գլխավոր փոստատանը եռում է աշխատանքը. զվարճալի թզուկներն աշխարհի բոլոր ծայրերն են ուղարկում շնորհավորական բացիկներ, նամակներ և ծանրոցներ, որոնցից յուրաքանչյուրի վրա կարելի է տեսնել ինքնատիպ և անսովոր փոստային կնիք:
Սանտայի զբոսայգում, որը քանդակված է հենց ժայռի մեջ, երեխաներին սպասում են զանազան խաղասարքերը և տիկնիկային թատրոնը, հեքիաթային կարուսելը և թզուկների անտառը: Արկտիկական ինքնատիպ գազանանոցում և եղջերուների բուծարանում կարելի է ծանոթանալ հյուսիսի կենդանիների հետ:

ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ ԵՎ ՆՎԵՐՆԵՐ
Սուրբ ծննդյան տոնի առթիվ Լապլանդիայում ընդունված է պատրաստել տապակած ազդրամիս, հնդկահավ և ապխտած ձուկ, ածխի վրա խորոված եղջերուի և կաքավի միս: Ընթրիքին մատուցում են տաք սնկապուր, ապխտած սաղմոն, կարտոֆիլի խյուս: Սիրված ըմպելիք է սահտին՝ տարեկանի ածիկից պատրաստված գարեջուրը:
Պայակյուլյա գյուղում, որտեղ աշխատում է Սանտա Կլաուսի արհեստանոցը, վաճառվում են մանածագործական ապրանքներ և հուշանվերներ:
Ահա այսպիսի կախարդական երկիր է Լապլանդիան:

Комментариев нет:

Отправить комментарий