понедельник, 19 декабря 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ



Կանգառում մի ծեր տատիկ դողդողացող մատներով փորձում է սեղմել բջջայինի կոճակները: Կողքով մի երիտասարդ է անցնում: Տատիկը խնդրում է.
– Բալիկ ջան, կօգնե՞ս հաղորդագրություն գրեմ:
– Տուր, տատի ջան, ի՞նչ գրեմ:
– Գրի՛. «Սրիկա: Ինձ չփնտրես: Ես մամայիս տանն եմ»:



– Սիրելիս, ես իրո՞ք քո միակն եմ:
– Չեմ հասկանում, էսօր բոլորդ պայմանավորվե՞լ եք:



Աղջիկը` ծանոթ երիտասարդին.
– Հարսանիքիս կգա՞ս:
– Այո՛, իհա՛րկե:
– Հոյակա՜պ է, փեսայի հարցը լուծվեց:



Ամուսինները զբոսնում են աշնանային զբոսայգում:
– Այո՛, սիրելիս,– ասում է ամուսինը:
– Եթե մեկ անգամ էլ ագռավի կռկռոցից հետո ասես` այո՛, սիրելիս, ես կնեղանամ ու կգնամ:

Комментариев нет:

Отправить комментарий