четверг, 12 января 2012 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ



Որդին հարցնում է հորը.
– Պա՛պ, լապտերիկը որտե՞ղ է:
– Ինչի՞դ է պետք:
– Ժամադրության եմ գնում:
– Քո տարիքում, որդիս, ես ժամադրության առանց լապտերիկի էի գնում:
Որդին` մատով ցույց տալով մորը.
– Դե տես, թե մթության մեջ ի՛նչ ես ընտրել:

 Երիտասարդ լեյտենանտը ժամանում է ծառայության վայր և հանդիպում մեկ այլ լեյտենանտի: Հարցնում է.
– Հը, ինչպե՞ս է այստեղ ծառայությունը:
– Նորմալ, ամեն տարի նոր կոչում են տալիս:
– Բա ինչո՞ւ ես մինչև հիմա լեյտենանտ:
– Ես այստեղ գալուց գնդապետ էի...

– Թութակս սատկեց:
– Ծերացե՞լ էր:
– Չէ, զայրույթից: Այն պահից, ինչ ես ամուսնացա, նա ոչ մի բառ չկարողացավ մտցնել կնոջս խոսքի մեջ:

– Ալո, դա Հարավարևելյան պողոտա, 4-րդ շենք, 88-րդ բնակարա՞նն է:
– Այո՛:
– Ձեզ զգեստապահարանի աջից չորրորդ դարակի կարմիր տաբատի տակ դրված 648 հազար դրամը պե՞տք է:
– Իհա՛րկե:
– Այդ դեպքում մեր ընկերությունում պատվիրեք մետաղյա դուռ:

Комментариев нет:

Отправить комментарий