– Ես լուրջ
խնդիր ունեմ աշխատավայրում:
Կինը
մեղմ ձայնով պատասխանում է.
– Մի հուզվիր,
սիրելիս, և երբեք մի ասա` ես խնդիր ունեմ, ասա` մենք խնդիր ունենք:
Ամուսինը.
– Լավ: Մեր քարտուղարուհին
շուտով մեզանից երեխա է ունենալու:
Կաթոլիկ
վանահայրը
գալիս է վարսավիրի մոտ: Վերջինս կտրում է նրա մազերը, հոգևորականը հարցնում է.
– Ի՞նչ պետք է վճարեմ:
– Ոչինչ, տեր հայր,
կաթոլիկ վանահայրերից ես գումար չեմ վերցնում:
Հաճելիորեն
զարմացած վանահայրը հեռանում է:
Հաջորդ
օրը վարսավիրը գալիս է աշխատանքի և դռան մոտ տեսնում եկեղեցական լավագույն գինու 12 շիշ:
Մի
քանի օր հետո վարսավիրի մոտ է գալիս հայ քահանան: Մազերը կտրելուց հետո քահանան հարցնում է.
– Ի՞նչ պետք է վճարեմ,
որդյակս:
– Ոչինչ, տեր հայր,
քահանաներից
գումար չեմ վերցնում:
Քահանան
ևս զարմանում է և հեռանում:
Հաջորդ
օրը վարսավիրը դռան մոտ տեսնում է 12 շիշ հայկական ընտիր կոնյակ:
Եվս
մի քանի օր անց մազերը կտրելու է գալիս հրեա ռաբբին: Գործն ավարտելուց հետո նա հարցնում է.
– Ի՞նչ պետք է վճարեմ:
– Ոչինչ, ես ռաբբիներից
գումար չեմ վերցնում:
Ռաբբին
ուրախանում
է և գնում:
Հաջորդ
օրը վարսավիրը դռան մոտ տեսնում է 12… ռաբբիների:
Հրեան
իջնում է տաքսուց և սկսում փորփրել գրպաններն ու քթի տակ մռթմռթալ.
– Գրո՛ղը տանի, ոնց որ թե դրամապանակս տաքսու մեջ է ընկել…
Սա
լսելով` տաքսու վարորդը սեղմում է ոտնակն ու պոկվում տեղից: Հրեան, նայելով նրա հետևից, հեգնական տոնով ասում է.
– Ռաբինովիչը չէր խաբում.
այս ձևն իրոք աշխատում է:
Խաչմերուկում
ընդհարվում
են երեք ավտոմեքենա` պետավտոտեսչության,
անվտանգության
ծառայության
և նախագահի աշխատակազմի: Երեքն էլ երթևեկում էին ազդանշանային կապույտ լույսերով:
Հարց.
ո՞ր մեքենայի վարորդն է խախտել երթևեկության կանոնները:
Պատասխանի
տարբերակներ.
1. ավտոտեսչության մեքենայի,
2. անվտանգության ծառայության մեքենայի,
3. նախագահի աշխատակազմի մեքենայի,
4. կանոնները խախտվել են իրենք
իրենց:
Комментариев нет:
Отправить комментарий