четверг, 8 декабря 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ



Այսօր խաչմերուկում մեծ արագությամբ բախվել են «Ժիգուլի» և 290 հազար եվրո արժողությամբ «Բենթլի» մակնիշի մեքենաները: «Ժիգուլու» վարորդին հաջողվել է տեղում մահանալ:

Ասում են` ծիծաղի մեկ րոպեն կյանքը երկարացնում է 5 րոպեով: Այժմ պարզ է, թե ինչու աշխարհում կյանք ստեղծելուց հետո Աստված սկսեց ապրել հավերժ:

 Վատն է այն գեներալը, որը չի երազում դառնալ հուշարձան:

Ուղեղն օրգան է, որի օգնությամբ մարդը երևակայում է, թե մտածում է:

 Տնտեսությունն ուսումնասիրելու ժամանակ միշտ պարզվում է, որ գնումներ կատարելու լավագույն ժամանակն անցած տարին էր:

Ուշադրություն մի՛ դարձրու այսօրվա զայրույթներիդ: Վաղը նորե՛րը կունենաս:

Անմահության մասին երազող միլիոնավոր մարդիկ չգիտեն ինչ անել առաջիկա հինգշաբթի երեկոյան:

Комментариев нет:

Отправить комментарий