пятница, 19 октября 2012 г.

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ «Է» ՏԱՌԻ ԴԵՄ



Մեսրոպյան է տառի բախտը չի բերում: Անցած դարի 20-ական թվականներին բոլշևիկները է տառն այբուբենից հանեցին ու 20 տարով աքսորեցին Սիբիր: Հետո լեզվաբանները մարդ մեջ գցեցին, դիմեցին Մեսրոպ Մաշտոցին ու սփյուռքահայերին, և մի կերպ նորից այբուբեն վերադարձավ մեր յոթերորդ տառը` է-ն:
Այսօր նեոբոլշևիկները մի նոր արշավ սկսեցին է-ի դեմ` այս անգամ նրա փոխարեն գրելով ու արտասանելով ա: Ո՞վ էր առաջին քար գցողը է-ի գլխին: Երևի մի բանաստեղծուհի կամ «խարոշի» լրագրող կամ քաղաքական գործանիչ կամ ազատ ու անկապ մի մտավորական կամ բոլորը միասին: Հավաքվեցին, ամեն մեկը ծոցից հանեց բերած քարը, ու սկսեցին քարկոծել, «գյոռբագյոռ» արեցին սրբազան է-ին:
Հիմա վասնզի դեմոկրատյայա, այլախոսությանը իմ պատասխանը այոյա, իմ խմածը կակավոյա, կերածը հարիսայա, է-ն ինձ համար զապադլոյա, ասածս սայա` իմ այոն այոյա, հան հայա կամ ռուս ա, չէն չա յա, լավ ա, չա՞. միով բանիվ` տրագիկոմեդյայա:
Այո՛, զավեշտ է ու ողբերգություն: «Ֆեյսբուքում» օգտատերերի զգալի մասը նախ գրում է լատինատառ (ականջներդ կանչի, բոլշևիկներ. այդքան չարչարվեցիք, չկարողացաք հայերենը լատինատառ դարձնել: Հիմա կամովին հրաժարվում ենք մեսրոպյան այբուբենից ու դառնում լատինատառ: Եվ սա չի մտահոգում պատկան մարմիններին. «Մեր գործը չէ»,– հանդարտ իմացությամբ ասում են նրանք), երկրորդ` գրում է` գրում ա, լսում ա, ատում ա, մի խոսքով` լեզուն շինում ա: Ու էս գործին նորից լծված են ազատապիղծ մտավորականներ` բանաստեղծ-մանաստեղծներ, լրագրող-մրագրողներ, գործիչ-մործիչներ և այլն: Սրանք մի նոր լեզվի տեսչություն են ստեղծել ու հրապարակում են իրենց հրովարտակները` ծաղրելով նրանց, ովքեր դեմ են իրենց նորարարություններին: Ահավասիկ մի հրովարտակ գողալեզվական տեսչության հայերենի ցածրագույն խորհրդի կողմից.


Լա՞վ ա, չա՞: Ըստ նրանց հեռակա ծրագրերի` պետք է ստեղծվեն համակարգչային ծրագրեր, որոնք Մաշտոցից մինչև Մաշտոցի պողոտա բոլոր է օժանդակ բայերը դարձնեն ա, որ հայի էությունը դառնա իր արմատներին` այություն-հայություն: Թա չա ասում են` մանրէ, ասա` մանրա, պրծի, ալի՜, գուցա թա երբևա որևա լավ բան կլինի հայի կյանքում, օրինակ` չէ մի չէ-ն կդառնա չամիչա, տեսնո՞ւմ եք` ինչ չամիչ լեզույա:
ՎԱՍ

Комментариев нет:

Отправить комментарий