Ուսանողուհին մտնում է լսարան՝ գրականության քննություն հանձնելու:
– Անուն, ազգանուն,– ասում է դասախոսը:
– Եթե չհանձնեմ, ապա՝ Աննա Կարենինա:
– Երկի՛ր, երկի՛ր, խոսում է թիվ 13 օդանավի անձնակազմը: Փչացել է կառավարող համակարգիչը, ի՞նչ անենք:
– Թի՛վ 13, թի՛վ 13, լսո՞ւմ եք: Առայժմ խաղացեք պահեստայինով:
– Էն օրը մեքենայով մոտենում էի խաչմերուկին, մեկ էլ զգացի, որ արգելակներս չեն աշխատում: Նայեցի, առջևում կանգնած են մի «Մերսեդես» ու մի «Մոսկվիչ»: Եվ այդ պահին հասկացա, որ «Մոսկվիչն» ինձ համար է
Փորձառու որսորդը հանդիպում է գյուղի բժշկին.
– Ողջո՛ւյն, բժի՛շկ, գիտե՞ս, թե այսօր ինչ եմ խփել:
– Գիտեմ, գիտեմ, նրան արդեն վիրակապել եմ:
Կովբոյը մտնում է խորտկարան և պատվիրում քսան շիշ վիսկի:
– Շո՛ւտ արեք, ձիս խմել է ուզում:
Ձին խմում է, կովբոյը վճարում, իսկ զարմացած մատուցողը հարցնում է.
– Իսկ դուք չե՞ք խմելու:
– Չէ, ի՞նչ ես ասում, ես ղեկին եմ:
Նամակ մանկական մարզական ճամբարից. «Սիրելի՛ մայրիկ ու հայրիկ: Երեկ այստեղ բռնցքամարտի մրցումներ էին: Ատամի խոզանակը, մածուկը և այլ անպետք առարկաները հետ եմ ուղարկում»:
Մեկի հոգին ընկնում է դրախտ: Նրան հարցնում են.
– Ի՞նչ լավ բան ես արել կյանքում:
– Մի աղջկա եմ փրկել հանցագործներից, որոնք փորձում էին բռնաբարել նրան: Ես պարզեցի, թե ով է նրանց խմբի ղեկավարը և ծեծեցի: Այնուհետև մյուսներին ասացի. «Է՞լ ով է ուզում»…
– Իսկ դա ե՞րբ է տեղի ունեցել:
Մի 5 րոպե առաջ…
Комментариев нет:
Отправить комментарий