среда, 18 января 2012 г.

ՄԱՐԴԸ ՍԽԱԼԱԿԱՆ Է



ԽՈՐԱԳԻՐԸ ՎԱՐՈՒՄ Է ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Այս խորագրով ներկայացնում ենք այնպիսի մոլորություններ, որոնց թվացյալ ճշմարտացիությունը մենք ընդունել ենք առանց կասկածի:


ՄԱՆՐԷՆԵՐ
Մանրէները վնասակար են օրգանիզմի համար:

Աշխատեք քիչ դիտել զանազան մաքրող-ախտահանող հեղուկների ու փոշիների գովազդային հոլովակները. մանրէները մեծ մասամբ անվնաս են, իսկ շատերը պարզապես անհրաժեշտ են մարդկանց օրգանիզմին: Բավական է մտաբերել, որ մանրէների օգնությամբ ստանում են գինի ու գարեջուր, մածուն ու թթու դրած կաղամբ, պանիր ու թթխմոր: Մանրէները մեր աղիքներում արտադրում են վիտամիններ (օրինակ՝ B2 և K), դրանց շնորհիվ մեր այգիներում առաջանում է բույսերի աճի համար այդքան անհրաժեշտ հողաշերտը: Մանրէները մաքրում են հոսող ջրերը, քիմիական բարդ պրոցեսներում ծառայում իբրև կատալիզատոր, օգտագործվում են նավթի, բնական գազի, ցելյուլոզի մաքրման նպատակով: Մանրէների շնորհիվ կովի աղիքներում խոտը և տերևները վերամշակվում են կաթի ու  շաքարի: Եթե ոչնչացվեն երկրագնդի բոլոր մանրէները, դրանց հետ կվերանա նաև կյանքը:
Վնասակար են միայն առանձին մանրէները, օրինակ՝ տիֆի կամ խոլերայի հարուցիչները:

Комментариев нет:

Отправить комментарий