Շարա Տալյան (1893–1965) |
Աճառյանը շատ ճշտապահ լինելով` միշտ ասում էր իր ուսանողներին.
– Եթե երկու րոպե ուշանամ, իմացեք, որ արևը կանգ է առել, երկրագունդն էլ չի պտտվում:
Մի օր լսարան մտնելու պահին Մանուկ Աբեղյանը նրան կանգնեցնում է և ինչ-որ խնդրի մասին խոսում: Աճառյանը, ժամացույցը ձեռքին բռնած, րոպեները հաշվելով, խոսում է նրա հետ:
Ուսանողները հետևում են և անձկությամբ սպասում, թե երկու րոպեն երբ պիտի անցնի: Հենց երկու րոպեն անցնում է, մի ուսանող ձայն է տալիս իր ընկերներին.
– Ընկերներ, երկրագունդը կանգ է առել:
Աճառյանը լսում է և, իսկույն ներս մտնելով, ասում.
– Երկրագունդը կանգնեցնողը ես չեմ, Աբեղյանն է:
***
Թակում են Աճառյանի տան դուռը: Կինը բացում է և տեսնում երկու անծանոթ տղամարդու, որոնք, իրենց ասելով, եկած են լինում կոմունիզմի կառուցման համար փող հավաքելու:
– Այս ի՞նչ կողոպուտ է, այս ամենի հետ ի՞նչ կապ ունի Աճառյանը,– վրդովված հարցնում է տիկին Սոֆիկը:
Աճառյանը լսում է այս ամենը և ասում.
– Սոֆիկ ջան, ինչքան որ ուզում են, տուր, թող գնան: Միևնույն է, սրանք կոմունիզմ կառուցողը չեն, կասեն` Աճառյանը չտվեց, այդ պատճառով էլ չկառուցեցինք:
Комментариев нет:
Отправить комментарий