вторник, 20 декабря 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ




Ամուսինն ասում է կնոջը.

Ես լուրջ խնդիր ունեմ աշխատավայրում:

Կինը մեղմ ձայնով պատասխանում է.

Մի հուզվիր, սիրելիս, և երբեք մի ասա` ես խնդիր ունեմ, ասա` մենք խնդիր ունենք:

Ամուսինը.

Լավ: Մեր քարտուղարուհին շուտով մեզանից երեխա է ունենալու:


Կաթոլիկ վանահայրը գալիս է վարսավիրի մոտ: Վերջինս կտրում է նրա մազերը, հոգևորականը հարցնում է.

Ի՞նչ պետք է վճարեմ:

Ոչինչ, տեր հայր, կաթոլիկ վանահայրերից ես գումար չեմ վերցնում:

Հաճելիորեն զարմացած վանահայրը հեռանում է:

Հաջորդ օրը վարսավիրը գալիս է աշխատանքի և դռան մոտ տեսնում եկեղեցական լավագույն գինու 12 շիշ:

Մի քանի օր հետո վարսավիրի մոտ է գալիս հայ քահանան: Մազերը կտրելուց հետո քահանան հարցնում է.

Ի՞նչ պետք է վճարեմ, որդյակս:

Ոչինչ, տեր հայր, քահանաներից գումար չեմ վերցնում:

Քահանան ևս զարմանում է և հեռանում:

Հաջորդ օրը վարսավիրը դռան մոտ տեսնում է 12 շիշ հայկական ընտիր կոնյակ:

Եվս մի քանի օր անց մազերը կտրելու է գալիս հրեա ռաբբին: Գործն ավարտելուց հետո նա հարցնում է.

Ի՞նչ պետք է վճարեմ:

Ոչինչ, ես ռաբբիներից գումար չեմ վերցնում:

Ռաբբին ուրախանում է և գնում:

Հաջորդ օրը վարսավիրը դռան մոտ տեսնում է 12… ռաբբիների:



Հրեան իջնում է տաքսուց և սկսում փորփրել գրպաններն ու քթի տակ մռթմռթալ.

Գրո՛ղը տանի, ոնց որ թե դրամապանակս տաքսու մեջ է ընկել

Սա լսելով` տաքսու վարորդը սեղմում է ոտնակն ու պոկվում տեղից: Հրեան, նայելով նրա հետևից, հեգնական տոնով ասում է.

Ռաբինովիչը չէր խաբում. այս ձևն իրոք աշխատում է:


Խաչմերուկում ընդհարվում են երեք ավտոմեքենա` պետավտոտեսչության, անվտանգության ծառայության և նախագահի աշխատակազմի: Երեքն էլ երթևեկում էին ազդանշանային կապույտ լույսերով:

Հարց. ո՞ր մեքենայի վարորդն է խախտել երթևեկության կանոնները:

Պատասխանի տարբերակներ.

1. ավտոտեսչության մեքենայի,

2. անվտանգության ծառայության մեքենայի,

3. նախագահի աշխատակազմի մեքենայի,

4. կանոնները խախտվել են իրենք իրենց:

Комментариев нет:

Отправить комментарий