– Բոլորն էլ գիտեն, որ չորս՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային սառուցյալ:
– Ո՛չ, մի օվկիանոս էլ կա:
– Ո՞րն է: Այդ ի՞նչ հինգերորդ օվկիանոս է, որ չգիտեմ:
– Հինգերորդը երկրի մթնոլորտն է. դրան անվանում են հինգերորդ օվկիանոս: Չե՞ս հիշում, ասում են՝ նա ինքնաթիռով ճեղքում էր օդային օվկիանոսը, օդային օվկիանոսը փոթորկվել է, օդային օվկիանոսի բնակիչները և այլն:
– Դե, որ այդպես է, ասա, թե որն է Երկրի վեցերորդ օվկիանոսը:
– Վեցերորդ էլ կա՞:
– Իհա՛րկե:
– Մե՞ծ օվկիանոս է:
– Ամենամեծն է, քաղցրահամ է:
– Քաղցրահամ օվկիանոս չի լինում:
– Լինում է՝ եղել է, կա և կլինի: Բոլոր օվկիանոսներն էլ եթե չորանան, դա կմնա:
– Խո՞րն է:
– Այնքան խորն է, որ մտքով անգամ չես կարող նրա խորությունը չափել:
– Ո՞ր երկրների ափերն է ողողում:
– Բոլո՛ր:
– Հնարավո՞ր է այդ օվկիանոսում լող տալ:
– Իհա՛րկե: Շատ շատերն են լող տալիս, բայց գրեթե բոլորն էլ, ի վերջո, խեղդվում են:
– Դո՞ւ էլ ես այդ օվկիանոսում:
– Ես էլ եմ, դու էլ ես:
– Հենց հիմա՞:
– Հենց հիմա՛:
– Չէ՛, չգիտեմ:
– Այո՛, շատերը չգիտեն:
– Լա՛վ, հանձնվում եմ, ասա՛՝ ո՞րն է վեցերորդ օվկիանոսը:
– Մեղքի օվկիանոսն է՝ խոր, քաղցրահամ, անսահման և բոլորապատկան:
– Ես դրա մեջ չեմ:
– Բոլորն էլ այդպես են կարծում, բայց բոլորն էլ այդտեղ են:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий