ՍԽԱԼՆԵՐ ՄԱՄՈՒԼԻՑ
Այս բաժնում ներկայացնում ենք տեղեկատվամիջոցներից քաղված այնպիսի
արտահայտություններ, որոնցում այս կամ այն չափով աղավաղված է հայերենը:
Սխալները հիմնականում ընդհանրական են, ուստի դրանց շտկումն ուսանելի է:
ՍԽԱԼ է. «Ես չունեմ նույնիսկ փոքրագույն
արարք, որի համար ես կկանգնեի մեր ժողովրդի առջև»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ոչ թե «չունեմ», այլ «չեմ կատարել»,
«թույլ չեմ տվել», և ոչ թե «կկանգնեի», այլ «կանգնեի», եթե նույնիսկ հասկանանք,
թե ինչ է նշանակում
«կանգնել ժողովրդի
առջև»:
ՍԽԱԼ է. «Քննադատում էր որոշումները, եթե նրանք համարում
էր սխալական»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Այստեղ «նրանք»-ը սովորական
ռուսաբանություն է. պետք է լիներ «դրանք»: Իսկ «սխալական»-ը արտասովոր
ռուսաբանություն է: Ռուսերենում կա ошибка գոյականը
և դրանից կազմված ошибочный ածականը, հայերենում
կա «սխալ» գոյականը, որը նաև ածական է ошибочный իմաստով, բայց չկա այս ռուսերեն բառին համարժեք ածանցյալը:
Եվ ահա խնդրեմ՝ «սխալական»:
Իսկ հայերենում
սխալական կարող է լինել մարդը, բայց ոչ որոշումը,
որը լինում է սխալ:
Комментариев нет:
Отправить комментарий