четверг, 1 декабря 2011 г.

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԻՆՆՅԱԿ



(խորագիրը վարում է Արտաշես Թադևոսյանը)



ԿԱՏՈՒՆԵՐ


Լիոնի համալսարանի տվյալներով` աշխարհում ապրում է մոտ 400 միլիոն ընտանի կատու: Ամենաշատ կատուներն Ավստրալիայում են` յուրաքանչյուր 10 բնակչի հաշվով` 9: Եվրոպայում «ամենակատվաշատը» Ֆրանսիան է` 8 միլիոն: Գաբոնում և Պերուում ընտանի կատուներ գրեթե չկան:


9-ՐԴ ՏԵՂ. Կատուները կարող են արձակել մոտ 100 տարբեր ձայներ: Ընդ որում, միմյանց միջև նրանք երբեք չեն մլավում: Այդ ձայնը նախատեսված է հատուկ մարդկանց համար:
8-ՐԴ ՏԵՂ. Կատվի ականջը կարող է պտտվել 180 աստիճանով: Յուրաքանչյուր ականջում կա 32 մկան: Ձայնի նկատմամբ կատվի ականջը 3 անգամ զգայուն է, քան մարդունը: Հետևաբար, երբ դուք գոռգոռում եք կամ բարձր երաժշտություն լսում, թույլ տվեք փիսիկին հեռանալ այլ սենյակ:
7-ՐԴ ՏԵՂ. Կատուները, ի տարբերություն շների, չեն կարողանում հայացքը կենտրոնացնել մոտ առարկաների վրա. նրանք հեռատես են: Ամենից լավ կատուն տեսնում է 75 սմ – 2-6 մ հեռավորության վրա:
6-ՐԴ ՏԵՂ. Կատվի քթի մակերևույթը, ինչպես մարդու մատնահետքը, եզակի է: Կատուները հոտերն զգում են մարդուց 14 անգամ լավ: Քթից բացի նրանք կարողանում են հոտն ընկալել, այսպես կոչված, «Յակոբսոնի խողովակի» միջոցով, որը գտնվում է վերևի քիմքի վրա` առջևի կտրիչների հետևում: Կատուն օգտագործում է այդ օրգանը, երբ ամբողջովին կենտրոնանում է որևէ գրավիչ հոտի վրա. այդ դեպքում կենդանին օդը ներքաշում է` թեթևակիորեն բարձրացնելով վերին շուրթը և քիթը:
5-ՐԴ ՏԵՂ. Քրտնում են միայն կատվի թաթերի բարձիկները: Կատուները հաճախ քրտնում են հուզվելիս. այդ է պատճառը, որ թաթերի թաց հետքերը հայտնվում են, օրինակ, անասնաբույժի սեղանին:
4-ՐԴ ՏԵՂ. Կատուները թափահարում են պոչը, երբ երկընտրանքի առաջ են կանգնած, և մեկ ցանկությունն արգելափակում է մյուսը: Օրինակ, եթե կատուն կանգնած է դռան մեջ և ցանկանում է դուրս գնալ, իսկ փողոցում անձրև է, պոչը կտատանվի ներքին հակամարտության պատճառով: Եվ հենց կատուն որոշում ընդունի (մնալ տանը կամ դուրս գալ անձրևի տակ), պոչը կհանգստանա:
3-ՐԴ ՏԵՂ. Կյանքի ընթացքում կատուն ունակ է ունենալու հարյուրից ավելի ձագ: Հեշտ է հաշվել, որ կատուների մեկ զույգը և նրանց սերունդները յոթ տարում կարող են լույս աշխարհ բերել 420 հազար ձագ:
2-ՐԴ ՏԵՂ. Ամեն տարի ամերիկացիները կատվի կեր գնելու համար ծախսում են չորս միլիարդ դոլար: Դա ծծկեր երեխաների սննդի համար ծախսվող գումարից մեկ միլիարդով ավելի է: Ի դեպ, կատուներին երբեք մի՜ կերակրեք շան կերով: Կատուները հինգ անգամ շատ պրոտեինի կարիք ունեն, քան շները:
1-ԻՆ ՏԵՂ. Զարմանալի ռեկորդ է սահմանել Մինչո անունով «արգենտինացի» կատուն, որը բարձրացել է ծառը և այնտեղից չի իջել 6 տարի` մինչև սատկելը: Այդ ընթացքում նա կարողացել է երեք անգամ ձագեր ունենալ, որոնք ևս դարձել են բարձրագնացներ:

Комментариев нет:

Отправить комментарий