пятница, 2 декабря 2011 г.

ՀԱՅԵՐԵՆԻ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
***
Շատ գիտես, քիչ խոսիր, բայց՝ հայերեն:
***
Մայրենի լեզուն չիմանալով՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ չես:

***
Քանի լեզու գիտես, այնքան լեզուդ ատամներիդ տակ պահիր:
***
Հայերենը սերն է՝ կատարյալ, հրապուրող անսահման և ժամանակի քայքայմանը անենթակա:
***
Հայոց լեզվի նկատմամբ ոտնձգություն անողը ոտները կձգի:
***
Հայերենը ոչ թե թորա՜ծ, այլ աղբյուրի՜ ջրի նման պետք է մաքուր լինի:
***
Հայերենը լեզուների լեզուն է. նա անցյալում է և ապագայում միաժամանակ:
***
Ճանաչի՜ր հայերենը և կճանաչես քեզ:
***
Հայերենի մի բառի մեջ հազար ներում կա:
***
Հայը պիտի հասնի հայերենին՝ անընդհատ կատարելագործելով ինքն իրեն:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий