четверг, 15 декабря 2011 г.

ԳԼՈՒԽՆ ԱԶԱՏԵՑ



ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



Կատակում է «3+2» կինոնկարի ռեժիսոր ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ














Պատմում է «3+2» ֆիլմում դիվանագետ
Վադիմի դերակատար ԵՎԳԵՆԻ ԺԱՐԻԿՈՎԸ

ԵՎԳԵՆԻ ԺԱՐԻԿՈՎ
 «3+2»-ի նկարահանման ժամանակ գլխավորը ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանն էր: Նա ուներ հումորի անկրկնելի զգացում. մարդկանց հոգու հետ խաղալու նրա ունակության մասին առասպելներ էին շրջում: Ֆիլմի սցենարի հեղինակ Սերգեյ Միխալկովն այդ ժամանակ սիրավեպ ուներ Օդեսայի օպերային թատրոնի երիտասարդ մի դերասանուհու հետ: Միխալկովը գալիս է Հովհաննիսյանի մոտ.
– Ես մի դերասանուհու խոստացել եմ, որ դու իրեն գլխավոր դեր կտաս: Լավիկն է, կհավանես:
– Լավ, ասա թող գա փորձերի,– համաձայնում է ռեժիսորը:
Առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ աղջիկը բացարձակ չի համապատասխանում դերին: «Նրա համար վերադարձի տոմս գնեք»,– իր օգնականներին հանձնարարում է Հովհաննիսյանը, սակայն Միխալկովին այդ մասին չի ասում: Երբ վերջինս կրկին գալիս է ու սկսում հարցուփորձ անել, Հենրիկը, առանց աչքը թարթելու, ասում է. «Սերյոժա, քո երգչուհին դուրս շատ եկավ, հիասքանչ աղջիկ է: Բայց նա ինչպե՞ս պիտի մեզ մոտ նկարահանվի հղի վիճակում: Չէ որ երեք ամսից նա պիտի ծննդաբերի»:
Միխալկովը քիչ է մնում ուշաթափվի և շտապ մեկնում է Օդեսա:
– Ս-ս-սիրելիս,– կակազելով ասում է Միխալկովը,– ես առանց այդ էլ շատ երեխաներ ունեմ, ինչի՞ս է պետք ևս մեկը: Դու ծանոթ բժիշկ ունե՞ս, որը կընդհատի հղիությունդ:
Սերգեյ Միխալկով
– Նույնիսկ չգիտեմ,– իրեն չի կորցնում դերասանուհին:– Ժամկետը մեծ է, դա շատ թանկ կլինի:
Մի խոսքով, աղջիկը Միխալկովից պոկում է յոթ հարյուր ռուբլի` այն ժամանակների համար հսկայական գումար: Երբ ճշմարտությունը բացահայտվում է, Միխալկովը Հովհաննիսյանին խնդրում է, որ այդ դեպքի մասին ոչ մեկին չպատմի: Հենրիկը խոստանում է, բայց չի կարողանում իրեն զսպել և «որպես գաղտնիք» բոլորիս պատմում է եղածը: Միխալկովն էլ էր հումորի զգացումով և քեն չէր պահել: Բացի այդ, նա գործից հասկացող մարդ էր և, նայելով նկարահանված նյութը, անմիջապես հասկացավ, որ աղմուկ բարձրացնել չարժե: Երբ դահլիճում վառվեց լույսը, նա Հենրիկին ասաց. «Սցենարը աղբ էր, իսկ ֆիլմը լավն է»:

Комментариев нет:

Отправка комментария