четверг, 24 ноября 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ (ԱՆԵԿԴՈՏՆԵՐ)



Էլեկտրոնային նամակ. «Բարև Ձեզ: Ես մոնղոլական վիրուս եմ: Իմ հեղինակի ծայրահեղ աղքատության և իմ երկրի տեխնոլոգիական ցածր զարգացման պատճառով ես չեմ կարող որևէ վնաս հասցնել Ձեր համակարգչին: Հետևաբար, շատ եմ խնդրում, ինքներդ ջնջեք Ձեզ համար կարևոր մի քանի տեղեկություն Ձեր համակարգչից: Խնդրում եմ նաև ինձ ուղարկեք ուրիշ հասցեներով: Կանխավ շնորհակալ եմ իմ դրության մեջ մտնելու և համագործակցելու համար»:





– Սիրելիս, դու մաթեմատիկան ավելի շատ ես սիրում, քան ինձ:
– Ինչե՞ր ես խոսում, մտքովդ նման բաներ ինչպե՞ս են անցնում:
– Դե ապացուցիր:
– Ենթադրենք A-ն իմ սիրելի էակների բազմությունն է…


Կարմիր լույսի տակ մի «Մերսեդես» է կանգնած: Արգելակները ճռճռացնելով հետևից նրան է հարվածում մի «Զապորոժեց»: «Մերսեդեսից» դուրս է գալիս վարորդը և քմծիծաղով մոտենում իրեն հարվածողին: «Զապորոժեցի» գունատ վարորդը սարսափած հայացքով նայում է նրան:
– Լսի՜ր, ախպեր, մի վախեցի, բան չեմ անի: Հասկանում եմ, ավտոդ հին ա, արգելակները չեն աշխատում… Բայց ինձ մի հարցի պատասխանի. որ ես էստեղ չեմ լինում, դու ո՞նց ես կարմիր լույսի տակ կանգնում…


Հայրը՝ որդուն.
– Քեզ մի հանելուկ. ի՞նչ է՝ զը՜նգ-զը՜նգ, միաո՛ւ, միաո՛ւ:
– Տրամվայն անցավ կատվի վրայով:
– Ճիշտ է: Իսկ սա՞. զը՜նգ-զը՜նգ, հա՜ֆ-հա՜ֆ:
– Տրամվայն անցավ շան վրայով:
– Ո՜չ: Մայրիկը վերադարձավ աշխատանքից:

Комментариев нет:

Отправить комментарий