вторник, 15 ноября 2011 г.

ԳԻՆԵՍԻ ԳՐՔԻՑ. բժշկական արտասովոր փաստեր


  •  Նույն ընտանիքում երկվորյակների ամենաշատ ծնունդները: Ռոյ ընտանիքի (Կանադա) 3 անդամ անընդմեջ ունեցել է երկվորյակներ: 1951 թ. ծնված Ջոյս Ռոյը, որն ինքը ևս երկվորյակ էր, 1973 թ. ծնել է Դիանա և Քերոլ երկվորյակ քույրերին: 1999 թ. Դիանան ծնել է Դերեկ և Ռիկ երկվորյակ եղբայրներին, իսկ 2001 թ. Քերոլը` Քելլի և Էշլի քույր և եղբայր երկվորյակներին:

Երկվորյակներ. Ctrl + C, Ctrl + V :-)

  • Ընտանիքի տարբեր սերունդների ամենաշատ ծնունդները փետրվարի 29-ին: Փաստաթղթերով հաստատված է, որ Քեոգների ընտանիքի 3 սերնդի ներկայացուցիչներ ծնվել են փետրվարի 29-ին. Փիթեր Էնտոնի Քեոգը (ծնվ. 1940 թ., Իռլանդիա), նրա որդին` Փիթեր Էրիկը (1964, Մեծ Բրիտանիա) և թոռնուհին` Բեթանի Վելսը (1996, Մեծ Բրիտանիա):
  • Տարբեր սերունդների նույն օրը ծնված ամենաշատ ներկայացուցիչներ: Այս ռեկորդը պատկանում է 4 ընտանիքի.
  1. Ռալֆ Ուիլյամսը (ԱՄՆ) ծնվել է 1982 թ. հուլիսի 4-ին, ինչպես նրա հայրը, պապը և հոր պապը (1876):
  2. Վեերա Տուուլիա Կիվիստեի (1997 թ., Ֆինլանդիա) ծննդյան օրը` մարտի 21-ը, համընկնում է մոր (1967), պապի (1940) և պապի հոր (1903) ծննդյան օրվան:
  3. Մորին Վեռները (1998, ԱՄՆ), մայրը (1970), պապը (1938) և պապի մայրը (1912) ծնվել են հոկտեմբերի 13-ին:
  4. Օգոստոսի 23-ին են ծնվել Ջեյկոբ Հիլդեբրանդը (2001, ԱՄՆ), հայրը (1966), տատը (1944) և տատի մայրը (1919):


Խորագիրը վարում է 
ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий