четверг, 26 декабря 2013 г.

ԱՄԱՆՈՐԻ ԽՃԱՆԿԱՐ

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄԵԿ ՐՈՊԵ ՈՒՇԱՑԱՎ
1991 թ. դեկտեմբերի 31-ին՝ Խորհրդային Միության գոյության վերջին օրը, Նոր տարվա ավանդական հեռուստաուղերձն իսկական խառնաշփոթ էր առաջացրել: Միխայիլ Գորբաչովը ձևականորեն դեռ ԽՍՀՄ նախագահն էր, բայց արդեն ոչինչ չէր որոշում, իսկ Բորիս Ելցինը չկարողացավ ժողովրդին շնորհավորել ինչ-որ անհայտ պատճառներով: Պատվավոր դերն առաջարկեցին գրող-երգիծաբան Միխայիլ Զադոռնովին, որն այդ ժամանակ Ամանորի գլխավոր հեռուստահաղորդման վարողն էր: Երգիծաբանը ելույթ ունեցավ ուղիղ եթերում և այնքան էր տարվել, որ խոսեց նախատեսվածից մեկ րոպե երկար: Այդ պատճառով ստիպված էին ժամացույցի զարկերը մեկ րոպե ուշ խփել:

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Բերինգի նեղուցում, Չուկոտկայի և Ալյասկայի մեջտեղում են գտնվում Դիոմիդի կղզիները: Մեծ Դիոմիդը (կամ Ռատմանովի կղզին) պատկանում է Ռուսաստանին, իսկ Փոքր Դիոմիդը (կամ Կրուզենշտեռնի կղզին)՝ ԱՄՆ-ին: Կղզիների միջև անցնում է ոչ միայն պետական սահմանը, այլև ժամագոտիների փոփոխման գիծը: Այդպիսով, սահմանապահ ուղեկալի զինվորները կարող են Նոր տարին դիմավորել Մեծ կղզում, այնուհետև անցնել 4 կմ և տոնը նշել ևս մեկ անգամ՝ Փոքր կղզում: Առավել ևս, որ, շնորհիվ երկու պետությունների միջև հատուկ պայմանագրի, դա կարելի է անել առանց որևէ վիզայի:

ՇՆՈՐՀԱՎՈՐ… ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻՆ
1986 թվականի դեկտեմբերի 31-ին գերմանական ARD հեռուստաընկերությունը սխալմամբ եթեր է հեռարձակել երկրի դաշնային կանցլեր Հելմուտ Կոլի նախորդ տարվա շնորհավորական ուղերձը:
Պատրաստեց ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий