Մուկը մի օր
Անտառի տակ
Տեսավ մի ջինջ
Վարար գետակ,
Գետակի մեջ
Ձկներ պես-պես
Լողում էին
Մեկ դեն, մեկ դես:
Նստեց ափին
Երկար նայեց
Ու այսպիսի
Մի միտք արեց.
– Թե գետակում
Այսքան ձուկ կա,
Ուրեմն այստեղ
Ձկնորս չկա,
Դե, իսկ եթե
Չկա ձկնորս,
Չի էլ լինի
Նաև մկնորս:
Հենց այստեղ էլ
Գետակի մոտ
Բույն կշինեմ
Կապրեմ անհոգ:
Ասաց, տվեց
Գլուխկոնծի,
Ուրախ-ուրախ
Անցավ գործի:
ՌԱՖԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий