понедельник, 23 сентября 2013 г.

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք…

…որ հռչակավոր երգահաններից մեկը գրել է մի ստեղծագործություն, որը հնարավոր է կարդալ ինչպես վերևից ներքև, այնպես էլ ներքևից վերև:

Մոցարտի ստեղծագործությունների շարքում կա երկու ջութակի համար գրված անսովոր մի ստեղծագործություն, որը կոչվում է «Հայելի»: Երաժիշտները պետք է կանգնեն դեմ-դիմաց, նոտաներով թուղթը հորիզոնական դիրքով պետք է դնեն այնպես, որ երկուսն էլ տեսնեն, և սկսեն նվագել. մեկը պետք է կարդա վերևից ներքև, մյուսը` ներքևից վերև: Թղթի կենտրոնում նրանք հանդիպում են, այնուհետև կրկին հեռանում իրարից: Հնչում է բավականին գեղեցիկ մեղեդի: ©«9-րդ հրաշալիք»
Այդ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել այս տեսանյութում.


Комментариев нет:

Отправить комментарий