воскресенье, 11 декабря 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ (ԱՆԵԿԴՈՏՆԵՐ)



Ապարանի մետրոպոլիտենին անհրաժեշտ են մեքենավարներտոմսավաճառներռելսերփայտակոճեր և… մեծ թունել գետնի տակ:

Եթե լավ աշխատեք, մայիսին կբարձրացնեմ ձեր աշխատավարձը:
Զզվեցինք արդեն. աշխատավարձ չեք վճարում, բայց անվերջ բարձրացնում եք:
Ծերությունն սկսվում է այն ժամանակ, երբ ավելի շատ փող է ծախսվում առողջությունը պահպանելու, քան քայքայելու վրա:
Եթե կարծում եք, թե լուսանկարում անհաջող տեսք ունեք, ապա նայեք այդ լուսանկարին մի տասը տարի հետո, և ձեր կարծիքը կտրուկ կփոխվի:
Արթնացա, տեսնեմ` ինչ-որ բան այն չէ:
«Ինչ-որ բան այն չէ»-ն էլ արթնացավ և սկսեց նվնվալ.
Սո՜ւրճ եմ ուզում, սո՜ւրճ եմ ուզում:
Ինչո՞ւ է արաբական երկրներում արգելված խմիչքը:
Ինքնապաշտպանական բնազդ է: Պատկերացրեք` ուշ գիշերով հարբած գալիս ես տուն, իսկ այնտեղ քեզ դիմավորում է գրտնակներով վեց կին:
  

Комментариев нет:

Отправить комментарий