четверг, 22 декабря 2011 г.

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՆԴՈՒԿՆԵՐ



Ձմեռ պապը գալիս է հոգեբույժի մոտ.
Բժիշկ, օգնեք, ինքս իմ գոյությանը չեմ հավատում:

 Ամանորի գիշերը մայրը համոզում է փոքրիկ որդուն քնել.
Վարդանի՛կ, տե՛ս, արդեն հեռուստացույցի մորաքույրերն էլ են հանվում

Ոստիկանական արձանագրությունից.
«Մարմնական վնասվածքները հասցվել են 2011 թվականի հունվարի 1-ից 4-ի գիշերը»:

 Փողոցով քայլում են երկու կիսաքաղց ուսանող: Տեսնում են՝ շենքերից մեկի 5-րդ հարկի պատշգամբում թելով երշիկ է կախված: Մեկը հերթապահ է կանգնում, մյուսը պատշգամբներով բարձրանում է վերև: Հանկարծ մոտենում է ոստիկանը.
Ինչո՞ւ ես այստեղ կանգնել:
Ըըը՜: Նոր տարվա նվերներ ենք բաժանում,– և մատով ցույց է տալիս ընկերոջը:
Արա՛, ի՞նչ Նոր տարի, հունիս ամիսն ա:
Հա՞: Գագոոո՜: Հանիր երշիկը և իջիր, ախմախ, ես քեզ չէի ասո՞ւմ, որ Նոր տարին ձմռանն ա:

Հունվարի 1-ին ընկերուհին զանգահարում է մյուսին.
Վարդո՛ւշ, Նոր տարին ո՞նց անցկացրիր:
Ոնց որ միշտ՝ անկողնում:
Մարդ շատ կա՞ր

Комментариев нет:

Отправить комментарий