суббота, 14 января 2012 г.

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐ




Խորագիրը վարում է ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ 

ԿՈՉՈՒՄՆԵՐ, ՊԱՐԳԵՎՆԵՐ

ԽՍՀՄ-ում ամենաշատ պարգևներն ունեցել է Լեոնիդ Բրեժնևը (1906–82): Նրա պաշտոնական համազգեստին դժվարությամբ էին տեղավորվում չորս «Ոսկե աստղ» և մեկ «Մուրճ ու մանգաղ» մեդալները, «Հաղթանակ» բարձրագույն ռազմական շքանշանը, Լենինի 8, Հոկտեմբերյան հեղափոխության 2, Կարմիր դրոշի 2, Բոգդան Խմելնիցկու II աստիճանի, Կարմիր աստղի շքանշանները, ԽՍՀՄ 18 մեդալները, մարշալական 2 (բանակի գեներալի և ԽՍՀՄ մարշալի) ադամանդազարդ աստղերը, արտասահմանյան երկրների 42 շքանշանները և 29 մեդալները, ԽՍՀՄ պետական զինանշանի ոսկե պատկերով պատվո զենքը: 
Բացի վերոհիշյալ 5 ոսկե մեդալից, Բրեժնևը տանը պահում էր նաև 21 «Ոսկե աստղ» և 13 «Մուրճ ու մանգաղ» մեդալ: Դրանք մաքուր ոսկուց կրկնակներ էին, որ գլխավոր քարտուղարը պատվիրում էր մարշալական համազգեստի վրա պարգևների տեղադրությունը նորացնելու համար: Ոչ ոք չէր համարձակվում նրանից պահանջել հին շերտաձողիկները: 
1986 թ. Բրեժնևի հարազատները բոլոր պարգևները հանձնել են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի շքանշանների պահուստարան:

Комментариев нет:

Отправить комментарий