пятница, 16 декабря 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ (ԱՆԵԿԴՈՏՆԵՐ)



Կարդալով «Չուպա-չուպս» կոնֆետի բաղադրությունը` հասկանում ես, որ առողջության համար ավելի լավ է ուտել տակի փայտիկը:

Պա՛պ, ուտել եմ ուզում:
Ամո՛թ է, տղաս, ամոթ: Քո տարիքում ես ուզում էի տիեզերագնաց դառնալ:
Հացն ինչո՞ւ թարմ չէ:
Իսկ դուք ուժե՛ղ սեղմեք:
Երկրորդ ամուսնությունը հույսի հաղթանակն է կյանքի փորձի նկատմամբ:
Զրուցում են երկու հարկային տեսուչ: Մեկը, որ շատ երիտասարդ է, ասում է փորձառուին.
Ի՜նչ ծանր աշխատանք է մերը: Յուրաքանչյուրը կարող է վիրավորել, նսեմացնել մեզ, իսկ մենք նույնիսկ պատասխանել չենք կարող:
Տարեցը.
Չէ՛, չափն անցնում ես: Ես արդեն 25 տարի այս գործին եմ: Ամեն ինչ պատահել է` և՛ ծեծել են ինձ, և՛ դռնից դուրս են շպրտել, և՛ կեղտաջուր են վրաս լցրել, և՛ թքել են, բայց որ վիրավորեն, նման բան ոչ մի անգամ չի եղել:

Комментариев нет:

Отправить комментарий