суббота, 10 декабря 2011 г.

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ



Ուղարկե´ք ձեր փոքրիկների սրամիտ խոսքերը, և լավագույնները կտպագրվեն «9-րդ հրաշալիք» թերթի էջերում, ինչպես նաև կտեղադրվեն մեր բլոգում:

Տարոնը և նրա ուսուցչուհին` Անահիտ Գալոյանը
Տարոնը, նոր ստացած դասագիրքը ցույց տալով մորը, հարցրեց.
– Մա՛մ, «Հայերենի դասագիրքն» ո՞վ է գրել:
– Վաչագան Սարգսյանը:
– Քո թերթը գրո՞ղն է (նկատի ունի «9-րդ հրաշալիքը»):
– Այո՛:
– Մա՛մ, բայց լավ մարդ է, չէ՞, Վաչագան Սարգսյանը, որ հա՛մ բալիկների, հա՛մ էլ մեծերի համար է գրում: Մա՛մ, հիմա որտե՞ղ է նա:
– Երևանում:
– Որ գնանք Երևան, նրա արձանը ինձ ցույց կտա՞ս:
Ներկայացրեց ԷԼԵՈՆՈՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ, գ. Վարդենիկ


Комментариев нет:

Отправить комментарий