вторник, 27 декабря 2011 г.

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՆԴՈՒԿՆԵՐ



Երկու դերասան Ձմեռ պապ են «աշխատում»: Նրանցից մեկը խնդրում է մյուսին.

Լսի՛ր, գնա մեր տուն, երեխաներիս շնորհավորիր:

Դու ինչո՞ւ չես գնում:

Ես շատ թանկ եմ վերցնում:


Երկուսը զրուցում են սրճարանում:

Շուտով Նոր տարի է: Ինչ լա՜վ է, չէ՞:

Լավ է, բայց գիշերը կանանց հետ լինելն ավելի լավ է:

Հա, բայց Նոր տարին ավելի հաճախ է:


Հայրի՛կ, կարո՞ղ ես ասել, թե որ գնացքն է ուշանում ամենից շատ:

Ո՞րը, բալիկ ջան:

Այն, որ դու խոստացել էիր ինձ նվիրել անցած Նոր տարուն:


Հրեական Ձմեռ պապը.

Բարև ձեզ, երեխաներ: Տեսե՛ք, ինչ նվերներ եմ բերել: Դե, բալիկնե՛ր, հանե՛ք փողերը:

Комментариев нет:

Отправить комментарий