понедельник, 26 декабря 2011 г.

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՆԴՈՒԿՆԵՐ



Ուղևորը օդանավից նայում է ներքև և սարսափած կանչում ուղեկցորդուհուն.
Ի՞նչ է, մենք շեղվե՞լ ենք:
Ո՛չ, ինչո՞ւ եք այդպես կարծում:
Բայց ներքևում ձյուն է, եղևնիների անտառ, իսկ պետք է լինեն Հավայան կղզիները:
Չէ, ամեն ինչ կարգին է, պարզապես հայ մեծահարուստները Նոր տարի են նշում:

Համակարգչային ծրագրավորողները Նոր տարի են դիմավորում: Լցրել են գարեջրի գավաթները: Հանկարծ մեկն ասում է.
Ուզում եմ խմել իմ ոխերիմ թշնամու կենացը: Թող եկող տարի նա ունենա ինձանից 10 անգամ շատ փող
Բոլորը ապշած նրան են նայում:
Խմենք Բիլ Գեյթսի կենացը

Ամանորի գիշերը հյուրերը երկար նստել և չեն ուզում գնալ: Տանտիրուհին չգիտի ինչ անի: Հնչում է հեռախոսազանգը, և հանկարծ մտքում գաղափար է ծագում: Նա վերադառնում է և բղավում.
Հրդե՛հ է, հրդե՛հ:
Որտե՞ղ:
Լավ չլսեցի, ձեզանից մեկի տանը:

Չեչնիա: Մարտական դիրքերում հերթապահում է մի նորակոչիկ: Լսվում է կրակահերթ: Նորակոչիկը ուրախ-ուրախ զեկուցում է հրամանատարին.
Ընկեր լեյտենանտ: Մեր պահակապետին էր մոտենում մի մորուքավոր ահաբեկիչ: Բայց ես նրան ոչնչացրի:
Քեզ նման ապուշների պատճառով մենք արդեն երրորդ Նոր տարին առանց Ձմեռ պապի ենք դիմավորում:

Комментариев нет:

Отправить комментарий