воскресенье, 27 ноября 2011 г.

ՍԽԱԼ ԵՎ ՃԻՇՏ

ՍԽԱԼՆԵՐ ՄԱՄՈՒԼԻՑ 

Այս բաժնում ներկայացնում ենք տեղեկատվամիջոցներից քաղված այնպիսի արտահայտություններ, որոնցում այս կամ այն չափով աղավաղված է հայերենը: Սխալները հիմնականում ընդհանրական են, ուստի դրանց շտկումն ուսանելի է:



ՍԽԱԼ. «Ժողովուրդը գտնվում է նյութական շատ ծանր կացության առաջ...:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
«Գտնվում է»-ն ենթադրում է ֆիզիկական իմաստով որևէ վայրում, որևէ բանի մեջ (դաշտում, ձորում, շրջափակման մեջ և այլն) լինելը: Այստեղ այն ավելորդ է: «Կացության առաջ» նշանակում է, որ առաջիկայում, ապագայում ժողովրդին սպասում է ծանր կացություն, մինչդեռ խոսքը ներկայի մասին է: Ուստի պետք է լիներ` «Ժողովուրդը նյութական ծանր կացության մեջ է»:
 

 
ՍԽԱԼ.
«Ի շնորհիվ նախարարի ճիգերի...»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
«Ի շնորհիվ»-ի փոխարեն պետք է լիներ «շնորհիվ» (առանց «ի»-ի):



ՍԽԱԼ. «Դրա համար մեծ շնորհակալություն այն բոլոր դերասաններին...»:  
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «Մեծ շնորհակալություն» հայտնում են, օրինակ, ռուսները. այդ նրանց գործն է: Հայոց լեզվամտածողությամբ շնորհակալությունը մեծ կամ փոքր լինել չի կարող: Ելույթ ունեցողը կամ «շատ շնորհակալություն» պետք է հայտներ, կամ «խորին շնորհակալություն»:

Комментариев нет:

Отправить комментарий