четверг, 17 ноября 2011 г.

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԻՆՆՅԱԿ

Այս «իննյակում» անդրադառնում ենք տարբեր պետություններում գործող տարօրինակ, հաճախ` զավեշտալի օրենքներին:

ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐ

9-ՐԴ ՏԵՂ. Եթե Թաիլանդում որոշեք այցելել կինոթատրոն, պատրաստ եղեք ֆիլմը դիտելուց առաջ հոտնկայս լսելու երկրի թագավորական օրհներգը:
8-ՐԴ ՏԵՂ. Ավստրալիայում չի կարելի փողոց դուրս գալ սև հագուստով, թաղիքե կոշիկներով և դեմքին կոշիկի սև քսուք քսած: Համարվում է, որ այդպիսի տեսք կարող են ունենալ միայն կողոպտիչները: Նաև այդ երկրի տարածքում արգելվում է Բեթմենի զգեստով փողոց դուրս գալը:
7-ՐԴ ՏԵՂ. ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում 1950-ական թվականներին,  հանրահայտ «վհուկների որսի» ժամանակ, արգելված էր Ռոբին Հուդի ցանկացած հիշատակում, քանի որ հարուստներից փողերը խլելը և աղքատներին տալը համարվում էր կոմունիստական գաղափար:
6-ՐԴ ՏԵՂ. Մեքսիկայում չի կարելի վիրավորել ուրիշի բեղերը: Վիրավորանք է համարվում նաև դեմքի վրա նույնիսկ երևակայական բեղեր նկարելը:
5-ՐԴ ՏԵՂ. Բրազիլիայի լողափերին արևահարվողների վրա չի կարելի պաղպաղակ գցել, եթե այն փայտիկով է:
4-ՐԴ ՏԵՂ. Չարժե ավտոմեքենա գողանալ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, քանզի այնտեղ հրանետը մեքենա գողացողների դեմ պայքարի պաշտոնական միջոց է:
3-ՐԴ ՏԵՂ. Նոր Զելանդիայում վարազներին սպառնում է դատական հետապնդում, եթե նրանք փորփրեն գոլֆի դաշտը:
2-ՐԴ ՏԵՂ. Ռուսական հեքիաթի արքայադուստր գորտի պատմությունը երբեք չէր կարող տեղի ունենալ Կալիֆոռնիայում: Այստեղ օրենքն արգելում է համբուրել գորտերին: Նույն նահանգում հակաօրինական է նաև տղամարդու կեղտոտ սպիտակեղենով ավտոմեքենա սրբելը:

1-ԻՆ ՏԵՂ. Տարիներ առաջ Ֆինլանդիայում արգելվել էր մուլտֆիլմի հանրահայտ բադիկ հերոս Դոնալդ Դաքի պատկերի օգտագործումը, քանի որ նա պատկերվում է առանց տաբատի:

Դոնալդ Դաք

Комментариев нет:

Отправить комментарий