вторник, 29 ноября 2011 г.

ՄԱՐԴԸ ՍԽԱԼԱԿԱՆ Է



Այս խորագրով ներկայացնում ենք այնպիսի մոլորություններ, 
որոնց թվացյալ ճշմարտացիությունը մենք ընդունել ենք առանց կասկածի:



ԳԻԼԻՈՏԻՆ
ԳԻԼԻՈՏԻՆ
Շատերը պնդում են, թե գիլիոտինը հայտնագործել է բժիշկ Գիլիոտենը:

Այդ մահաբեր մեքենան ամենևին էլ ֆրանսիացի բժիշկ և հեքիմ Ժոզեֆ Գիլիոտենի (1738–1814) հայտնագործությունը չէ, թեև կոչվում է նրա անունով: Դեռևս հին Պարսկաստանում և միջնադարյան Գերմանիայում մահապատժի համար օգտագործում էին բարձրությունից ընկնող այդպիսի կացին: Գիլիոտինը Ֆրանսիա է մուտք գործել XVIII դարի վերջերին Մեցում բնակվող բժիշկ Անտոն Լուիսի խորհրդով: Այդ իսկ պատճառով սարքը սկզբում անվանեցին «լուիզետ» կամ «փոքր Լուիզոն»: Գլխատող սարքի նախատիպի հեղինակը Շմիդտ անունով մի գերմանացի էր, իսկ առաջին զոհը` Պելիսիե անունով փողոցային ավազակը:
Իր ներկայիս անվանումը գիլիոտինն ստացավ մի քանի տարի շահագործվելուց հետո միայն: Ֆրանսիայի Ազգային ժողովի 1789 թ. արձանագրություններում եղել է քաղաքացի Գիլիոտենի հարցապնդումն այն մասին, թե «արժե այսուհետև Ֆրանսիայում կատարվող մահապատիժներն իրականացնել միասնական ձևով` առանց հաշվի առնելու դատապարտյալի պատկանելությունը որևէ խավի: Ավելի լավ է այդ նպատակի համար օգտագործել ամենամարդասիրական միջոցը` ընկնող կացինը»:
Այդպիսով, դոկտոր Գիլիոտենը ոչ մի կապ չի ունեցել Ֆրանսիական հեղափոխության տարիներին մոլեգնած ահաբեկչության հետ: Սակայն Գիլիոտենի զավակները, սարսափելով, որ մահապատժի գործիքն ստացել է իրենց հոր անունը, 1814 թ. դոկտորի մահից հետո փոխեցին իրենց տոհմի ազգանունը:

Комментариев нет:

Отправить комментарий