воскресенье, 19 февраля 2012 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ


Կինը որոշում է մաքրություն անել տանը և ասում է ամուսնուն.
Մի բան էլ դո՛ւ պիտի անես: Վերջապես կարգի՛ բեր նկուղը:
Այո՛, իհա՛րկե, խնդիր չկա, ասում է ամուսինը և գնում նկուղ:
Սակայն վայրկյաններ անց կրկին հայտնվում է խոհանոցում:
Ի՞նչ է պատահել, հարցնում է կինը:
Ոչինչ, ոչինչ, պարզապես խցանահանն եմ մոռացել:

 Իսահակ Շվարցմանը փոստով Ռաբինովիչի արծաթե հարսանիքի հրավեր է ստանում, որի վերջում գրված է. «Այն ընկերները, որոնք չեն կարողանա գալ մեր տուն, նվերները հետ կստանան»: Իսահակն ասում է կնոջը.
Պետք է մի բան նվիրել, անհարմար է: Բայց ելքը կա. մենք չենք գնա Ռաբինովիչենց տուն: Նվերը պետք է վերադարձնեն, չէ՞:
Շվարցմանը գնում է հարևանի տուն և մի քանի օրով խնդրում է շատ թանկարժեք արծաթե մոմակալը, որն էլ ուղարկում է Ռաբինովիչներին:
Անցնում է երեք օր, հինգ, տասը, երկու շաբաթ, նվերը չեն վերադարձնում: Եվս մեկ շաբաթ անց Իսահակն ասում է կնոջը.
Ռաբինովիչը երևի մոռացել է իմ և մոմակալի մասին: Գնամ մոտը, ի միջի այլոց ակնարկեմ:
Այդպես էլ անում է: Ռաբինովիչը նրան դիմավորում է գրկախառն.
Վերջապե՜ս, հարգելիս: Իսկ ես հենց այսօր կնոջս ասում էի, որ եթե Իսահակն այսօր էլ չկարողանա գալ մեզ մոտ, երեկոյան հետ ենք ուղարկում մոմակալը…
 
Երեկ ես նոր աշխարհ բացահայտեցի: Ես լսեցի, թե ինչ են խոսում մարդիկ երթուղայիններում և կանգառներում, ինչպես են աղմկում մեքենաները և կռվում վարորդները, ինչպես են շչակները միացրած սլանում շտապօգնության և ոստիկանության մեքենաները… Երեկ ես տանն էի մոռացել MP3 նվագարկիչս:

Նախանշան. եթե ձեր պետը ժողովն սկսում է «Բարև՛, թանկագիններս» բառերով, սպասեք աշխատավարձի կրճատման:
 Զրուցում են երկուսը.
Կինս ինձ լքել է և գնացել իմ լավագույն ընկերոջ մոտ:
Սպասիր, բայց քո լավագույն ընկերը ես եմ:
Հիմա նա՛ է:
Երկաթուղային անցուղում գնացքը հարվածում է «Մերսեդեսին»: Շքեղ մեքենան ջարդուփշուր է լինում: Տնքացող վարորդին  մոտենում է մի հրեա և հարցնում.
Ասացե՛ք, խնդրեմ, ապահովագրական գործակալներն արդեն եղե՞լ են այստեղ:
Չէ:
Իսկ ոստիկաննե՞րը:
Չէ:
Վկաներ կա՞ն:
Չկա ոչ ոք:
Այդ դեպքում կարելի՞ է ես էլ ձեր կողքին պառկեմ:

Комментариев нет:

Отправить комментарий