– Մա՛մ, չե՞ս կարծում, որ բնակարանը մաքրելու ժամանակն է: Որտե՞ղ է մեր փոշեկուլը:
– Կածանով գնա, կգտնես:
Հանդիպում
են երկու ընկերուհի:
– Ո՜նց ես նիհարել:
– Ամուսինս դավաճանում է: Այնպես
եմ տառապում:
– Դու էլ
բաժանվիր:
– Չեմ կարող,
երեք կիլո էլ պիտի նիհարեմ:
Նորապսակ
կինը` ամուսնուն.
– Սիրելիս, դու առաջինն
ես…
– Հանուն քեզ ես…
– Դու առաջինն
ես արթնանալու, լվացք ես անելու, ճաշ ես եփելու և թափելու ես աղբը: Հասկացա՞ր, սիրելիս:
Դպրոցում:
– Երեխանե՛ր, այսօր ստուգողական ենք գրում:
– Իսկ հաշվիչներից
օգտվել կարելի՞ է:
– Կարելի է:
– Իսկ Բրադիսի
աղյուսակների՞ց:
– Կարելի է: Եվ
այսպես, գրեք ստուգողականի թեման. «Հայ հերոսներն Ավարայրի ճակատամարտում»:
– Ականատե՛ս,– ասում է դատավորը,–
երբ տեսաք, որ կինն արդուկով հարվածեց իր ամուսնու գլխին, ի՞նչ արեցիք:
– Զանգահարեցի հարսնացուիս և ասացի,
որ այլևս չեմ ցանկանում ամուսնանալ:
Աղջիկը.
– Հանդիպում ենք երեկոյան
ութին նույն տեղում: Իսկ եթե մեզանից մեկն ուշանա…
Տղան.
– Ապա ես
կսպասեմ:
Հանդիպում
են երկու ընկերուհիներ, որոնք միմյանց չեն տեսել քսան տարի:
– Կյանքդ, գործերդ ինչպե՞ս են:
– Է, ո՞նց
պիտի լինեմ, առավոտյան եղունգս եմ կոտրել:
Комментариев нет:
Отправить комментарий