понедельник, 9 января 2012 г.

ԱՆՑԱՆՑ ԽԱՉԲԱՌ



Ձեր առջև սովորական խաչբառի և ճապոնական նկարչության «ամուսնության» զավակն է: Սկզբում լուծեք ճապոնական գլուխկոտրուկը, ստացեք խաչբառի ցանցը, տեղադրեք թվերը և այնուհետև լուծեք սովորական խաչբառը:






ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ: 2. Տարվա երրորդը, գարնան առաջինը: 5. Հագուստի «քարացած բնակիչը»: 7. Ծնողների շարունակությունը: 8. Այդ հոլանդացին իրենից հետո թողել է 100-ից ավելի ինքնանկար: 9. Բնության ոսկե շրջանը: 11. Ուկրաինայի խորհրդարանը: 13. Կարգապահ մարդասպանների խումբ (ըստ Լև Տոլստոյի): 14. Ծառի հողային խարիսխը: 16. Այդ երկկճղակավոր կաթնասունը ամռանը շիկակարմիր է, ձմռանը` գորշ: 17. Ջորջ Բայրոնի տիտղոսը: 18. Բրյուս Լիի և Չակ Նորիսի մարզաձևը: 19. Պարզունակ «սարք», որի օգնությամբ կինն ուշանում է տեսակցությունից: 20. Պ. Դուրյանի ապշած ջրավազանը: 22. Հանրահայտ «Հայաստան», «Ջան Երևան», «Կարինե» երգերի հեղինակն է ... Այվազյանը: 23. Այդ վեպով է հռչակվել երիտասարդ Շիրվանզադեն: 25. Մկաններն ամուր պահող թելքավոր հյուսվածք: 27. Գոտու վրայի զարդարանք: 29. Ժամանակակից պատմության «դասագիրք»: 30. Հիդրոտեխնիկական կառույց: 31. Երկրի մայր քաղաքը: 32. Ամպրոպի արցունքները: 33. Հայոց օրացույցի 25-րդ օրը:

ՈՒՂՂԱՀԱՅԱՑ: 1. Եվրոպայի խոշոր պետություններից մեկի նախկին մայրաքաղաքը: 2. Ի՞նչ է աշտանակը: 3. Էդմոնդ Քեոսայանի հայտնի կինոնկարի գլխավոր հերոսներից յուրաքանչյուրը: 4. Անասունների «հանրակացարանը»: 6. Դարբնի մուրճ: 7. Դրախտ:  10. Այդ երկրում գործում է երեք պետական լեզու, իսկ նամականիշների վրա գրառումներ են կատարում նաև լատիներենով: 12. Ամիս, երբ դուք չեք կարողանում փակել ավտոբուսի այն նույն լուսամուտը, որը չէր բացվում օգոստոսին: 13. Կրակող դահուկորդների մարզաձև: 15. Ըստ ռուս գիտնական Ալեքսեյ Սիդորովի` Հակոբ Մեղապարտի արվեստից, հատկապես զարդաձևերից, օգտվել է նաև ռուս առաջին ... Իվան Ֆեոդորովը: 20. Արևի վերածնունդը: 21. «Ամենաաստղաշատ» սպան հայոց բանակում: 24. Մարդու այդ հյուսվածքը լինում է երկու հիմնական տեսակի` միջաձիգ զոլավոր և հարթ: 26. Աստվածաշնչյան Գողիաթն իր ֆիզիկական տվյալներով: 28. Հովիկը` ընկեր Փիլոյանի համար (Ժ. Անանյան, «Տաքսի, տաքսի»): 29. Բուսաջուր:

Կազմեց ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий