вторник, 13 декабря 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ (ԱՆԵԿԴՈՏՆԵՐ)



Բժիշկը թելադրում է բուժքրոջը.
Գրի՛ր. «Գլխի գանգային վնասվածք»:
Գուցե` գանգուղեղայի՞ն, պրոֆեսոր:
Նա ուղեղ չունի: Ուղեղ ունեցողը կնոջ ծննդյան տարեդարձին սիրուհու հետ չէր գնա:

 Բժշկի մոտ հետազոտվելուց հետո:
Հը, բժիշկ, ի՞նչ է:
Ամեն ինչ կարող է լինել` Պարկեր-Սկոտի հիվանդության եզակի տեսակից մինչև հասարակ մրսածություն: Ամեն ինչ կախված է ձեր նյութական վիճակից:

 Աղքատությունը չի բուժվում: Ապացուցված է անվճար բժշկության կողմից:

Ծերությունն սկսվում է այն ժամանակ, երբ «համեղ է - համեղ չէ»-ի փոխարեն սկսում ես ասել` «օգտակար է - վնասակար է»:

Խորհուրդ աղջիկներին. չարժե վստահել այն տղամարդուն, որը պնդում է, թե ամուսնացած չէ և ի դեմս ձեզ տեսնում է իր կյանքի ապագա ուղեկցին, եթե դուք նրա հեռախոսում գրանցված եք «Ջրմուղ» անունով:

 Փարի՛զ եմ ուզում,– համառորեն կրկնում էր Անին:
Սպասի՛ր,– բորբոքվեց Արան:– Ինչո՞ւ քեզ չի բավարարում Իսպանիան: Սևիլիա, Վալենսիա, Բարսելոն...
Չէ՛, Փարիզ եմ ուզում:
Լավ,– հանձնվեց Արան,– քո իրավունքն է: Թող լինի Փարիզ:
Արան նստեց Անիի կողքին, բռնեց նրա ձեռքը, և նրանք երկուսով սկսեցին ուզել Փարիզ:

Комментариев нет:

Отправить комментарий